ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները ՍԴ նոր դատավոր են փնտրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր նշանակելուց հետո ՍԴ-ում դատավորի մեկ տեղ թափուր է մնացել։ Առաջիկայում իշխանությունը կրկին պետք է թեկնածու որոնի այդ տեղի համար։

Ընդ որում, թեպետ գործող իշխանությունները կադրային լուրջ սով են զգում, թեկնածուների պակաս, կարծես թե չկա։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության առնվազն երկու պատգամավորներ են հավակնում այդ պաշտոնին։ Խոսքը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և նույն հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանի մասին է։ Իշխող ուժը հակված է նրանցից մեկին դատավորի պաշտոնում նշանակել, սակայն Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Առանց այն էլ ՔՊ-ն նորմալ իրավաբան խորհրդարանում գրեթե չունի, իսկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը բավական լուրջ գործ է անում՝ այն աչքաթող անելու համար։ Չի բացառվում, որ ի վերջո, Ջուլհակյանի թեկնածության վրա կանգ առնեն։

Մյուս կողմից էլ դատավորի պաշտոնի նկատմամբ հավակնություններ ունի փաստաբան Տիգրան Եգորյանը։ Վերջինիս համար լոբբինգ անողը հենց նույն Վահե Գրիգորյանն է, ով Նիկոլ Փաշինյանին է միջնորդել։ Ընդ որում, Եգորյանը բավական լուրջ ներգրավվածություն է ունեցել «Եվրաքվե»-ի կազմակերպման և իրականացման հարցում, անմռունչ կատարում է փաշինյանական իշխանության բոլոր հրահանգները։

ՍԴ նոր դատավորի թեկնածությունը քննարկելու են ՔՊ վարչության առաջիկա նիստերից մեկում, իսկ որոշում կայացնելուց հետո կներկայացնեն խորհրդարանի հաստատմանը։ 

Էլլա Ալիխանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular