Վիրաբույժները չինացու ականջը «աճեցրել» են նրա ձեռքի վրա, ապա «տեղադրել» են իր տեղում
ՖՈՏՈՉինական Սիան քաղաքի վիրաբույժները բացառիկ վիրահատություն են կատարել: Նրանք ավտովթարից տուժած և ականջը կորցրած չինացու նախաբազկին հատուկ մեթոդով նոր ականջ են «աճեցրել», ապա այն փոխպատվաստել են իր տեղում:
Բժիշկները ականջը վերականգնելու համար օգտագործել են հիվանդի կոնքից վերցված կռճիկը, օգտվել են նաև 3D պրինտերից:
Վիրահատությունը 7 ժամ է տևել, Ցզի ազգանունով չինացուն վիրահատել է բժիշկ Գո Շուչժունը: Նա և նրա գործընկերները հավաստիացնում են, որ վիրահատությունը հաջող է անցել, իսկ հիվանդի վիճակը կայուն է:
Ըստ վիրահատող բժշկի՝ նոր ականջի գործառույթները կակտիվանան 2 շաբաթվա ընթացքում: