ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին անգամ տեսել են 8 տարի առաջ՝ գերության մեջ. 60-ամյա կինը 21 տարի է՝ սպասում է որդու վերադարձին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արարատի մարզի Գոռավան գյուղում բնակվող 60-ամյա Անահիտ Ավետիսյանն արդեն 21 տարի է՝ սպասում է գերության մեջ գտնվող իր որդուն: 1995թ. գերության մեջ հայտնված Արմեն Ինանցից ընտանիքի անդամները վերջին անգամ տեղեկություն են ստացել 8 տարի առաջ:

«Մոտ 8 տարի առաջ էր՝ մի գերու էին բերել, պատմում է, որ տեսել է որդուս: Նկարը տեսավ, մատը դրեց, ասեց՝ ինքն է: Ասում էր՝ մարմինը վնասված է, դեմքը վերքերի մեջ կորած, պատերի վրա գրել է իր անուն ազգանունը, որ ով ազատվի, դուրս գնա՝ ասի, որ ինքը այնտեղ է»,- NEWS.am-ին պատմեց մայրը՝ Անահիտ Ավետիսյանը:

Գերությունից վերադարձած զինծառայողը պատմել է, որ Արմենն իր փոխարեն գնացել է աշխատելու, այդ պատճառով էլ իրեն են փոխանակել նրա փոխարեն:

«Ասեց՝ ինձ ծեծում էին, որ ես գնայի աշխատելու, իմ ոտքերը ցուրտը տարած էր, ես չէի կարող, ինքն իր կամքով գնաց իմ փոխարեն: Հետո եկան փոխանակելու, ես էի այնտեղ, ինձ փոխանակեցին: Ասաց՝ եթե ես գնայի, իրեն կփոխանակեին»,- պատմեց մայրը:

Արմեն Ինանցը անհետացել է 1995թ. դեկտեմբերի 25-ին: Մայրը պատմեց, որ որդին ծառայել է Նոյեմբերյանի տարածաշրջանում, դիրքերում է եղել, գնացել է ջուր բերելու, չի վերադարձել:

«Աղբյուրից օգտվել են եւ հայերը եւ թուրքերը: Ոչ մեկ չի գնացել ջուր բերելու, Արմենն ասել է՝ ինքը կգնա: Գնացել է ու անհայտացել»,- պատմեց նա:

Ընտանիքի անդամները Արմենի՝ գերի ընկնելու մասին իմացել են մեկ տարի անց, երբ գերությունից 4 հոգի վերադարձել են, ասել, որ նրան բերդում տեսել են: Վերջին լուրը որդուց եղել է 8 տարի առաջ, բայց տիկին Անահիտը նրան մի օր տանը տեսնելու հույսը չի կորցրել:

«Դժվար է շատ… Մինչեւ հիմա ամեն օր, ամեն պահի սպասում եմ, հույսս չեմ կորցնում, որ մի օր գալու է»,- արցունքները չի կարողանում զսպել տիկին Անահիտը:

Արմեն Ինանցը բանակ է զորակոչվել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո:

«Շատ լավ էր սովորում դպրոցում, բայց չհասցրեց ընդունվել ինստիտուտ: Բանակից զնագում, ասում էր՝ մամ, փոքր ախպորս անպայման ուսման կտաք, թող սովորի նոր գնա ծառայի: Ու այդպես էլ արեցինք»,- պատմեց մայրը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular