ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հստակեցվում են ազգային կինոնախագծերի պետական ֆինանսավորման մեխանիզմները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:

Հայաստանի կինեմատոգրաֆիայի ոլորտում գործում է ազգային ֆիլմերի ստեղծման աջակցության մեխանիզմ, սակայն, ըստ նախագծի հեղինակների, տվյալ մեխանիզմը բարեփոխման ենթակա է: Բավարար չափով հստակեցված չեն պետական ֆինանսական աջակցության պայմաններն ու ձևաչափերը, ոլորտի առաջնահերթություններն ու կինոնախագծերի ընտրության չափորոշիչները, ինչը չի բխում ոլորտի շահառուների շահերից, ինչպես նաև արդի ֆիլմարտադրության պահանջներից: Համակարգը բարեփոխման կարիք ունի, ինչը կնպաստի ստեղծագործողների համար ավելի արդյունավետ պայմանների ստեղծմանը:

Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի գործարկումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի կիրարկման, ինչպես նաև Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման մեխանիզմի կարգավորման անհրաժեշտությունից:

Ազգային ֆիլմերի ստեղծման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար պետք է կանոնակարգվեն աջակցության ձևերը և պայմանները, ինչպես նաև միջազգային շուկայի ուսումնասիրությամբ՝ ֆինանսական աջակցության չափաբաժինները: Կարևոր են նաև ֆիլմերի անվանակարգերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) առանձնահատկություններով պայմանավորված հստակ սահմանումները, ինչը կնպաստի յուրաքանչյուր ուղղության արտադրության համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մրցութային ձևաչափը միտում ունի նաև ձևավորելու հայկական արտադրության ֆիլմերի և փորձառու մասնագետների մրցակցային դաշտ, որը կնպաստի հայկական կինոարտադրանքի մրցունակության ապահովմանը միջազգային շուկայում:

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն ազգային ֆիլմերի ստեղծման և ֆինանսավորման բարենպաստ ու հավասար պայմաններ, ինչը հնարավորություն կտա կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետներին իրականացնելու ստեղծագործական նախագծերը և ընդլայնելու գործնական կապերը, կհստակեցվեն կինոնախագծերի պետական ֆինանսավորման մեխանիզմները, կհամակարգվեն պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular