ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին. պատմության այս օրը (19 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կետ ձկան համաշխարհային օր, Թուրքմենստան՝ Դրոշի օր, Իսլանդիա՝ Կանանց օր, Հայաստան՝ Գիրք նվիրելու օր, Հնդկաստան՝ Շիվաջիի օր, Մեքսիկա՝ Զինված ուժերի օր, Կիրգիզիա՝ ֆինանսական ոստիկանության օր, Թուրքմենիա՝ Պետական դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851- Թավրիզում հիմնադրվել է Արամյան դպրոցը։

1869 - ծնվել է  գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

1878– կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվել է բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում։

1885 - ծնվել է  կինոդերասան, սպա Արշավիր Շահխաթունին։

1928– վախճանվել է նշանավոր ռազմական գործիչ, գեներալ Թովմաս Նազարբեկյանը։

1946 - ծնվել է  ֆրանսահայ դիզայներ Ալեն Մանուկյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի և Մոնղոլիայի հետ։

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ առաջին անգամ օդում հայտնվել են ադրբեջանական ուղղաթիռներ, որոնք հարվածներ են հասցրել Կարագալի գուղի դիրքերի վրա։

2003- հայտարարվել է, որ Հայաստանի նախագահական չորրորդ ընտրություններում երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ընդդիմության միացյալ թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։ 

2004 - Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։

-նախագահ Քոչարյանը Լարիսա Ալավերդյանին նշանակել է Մարդու իրավունքների պաշտպան: 

2008-տեղի են ունեցել  Հայաստանի նախագահական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցած 9 թեկնածուների մեջ են եղել ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը, առաջին փուլով նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։

2013- տեղի են ունեցել  Հայաստանի նախագահական ընտրությունները։ Նախնական արդյունքների համաձայն Սերժ Սարգսյանը վերընտրվել է ստանալով քվեների 58,64 % -ը, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 36,75 % քվե:

2020-վախճանվել է դերասան, ռեժիսյոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը:

2022-Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

197– տեղի է ունեցել Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիուս Սևերուսի միջև, որի արդյունքում Կլոդիուս Ալբինուսը սպանվել է։ 

356 - Կոստանդիոս 2-րդ կայսեր հրամանագրով Հռոմում փակվել են հեթանոսական տաճարները:

1473 —ծնվել է գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս, մեխանիկ, աշխարհի հելիոցենտրիկ կառուցվածքի վարկածի հեղինակ Նիկոլայ Կոպերնիկոսը։

1525 —ծնվել է հոլլանդացի և ֆրանսիացի բուսաբան, սոխուկային բույսերի հոլլանդական արդյունաբերության հիմնադիր Կարլ Կլուզիսը։

1743 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Լուիջի Բոկերինին։

1800 —Նապոլեոն 1-ին Բոնապարտը հայտարարել է իրեն Ֆրանսիայի առաջին կոնսուլ։

1855 —ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լեվերյեն Փարիզի գիտությունների ակադեմիայում ներկայացրել է աշխարհում առաջին եղանակի քարտեզը, որն իրենից ներկայացրել է առավոտյան եղանակի կանխատեսում Եվրոպայի համար։ 

1878 —ամերիկացի գյուտարար Թոմաս էդիսոնն արտոնագրել է Ֆոնոգրաֆը։ 

1897 –վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս Կարլ Վեյերշտրասը։

1905– սկսվել է Մուկդենյան ճակատամարտը, որը ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է։

1915– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Դարդանելյան գործողությունը։

1928-տեղի է ունեցել երկրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա):

1938 —վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս էդմունդ Լանդաուն, որը զգալի ավանդ ունի թվերի տեսության ստեղծման գործում։

1948 - ծնվել է  անգլիացի կիթառահար Թոնի Այոմին։

1951– վախճանվել է ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդը։

1984-տեղի է ունեցել  14-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սարաևո, Հարավսլավիա)։

1986– տիեզերք է ուղարկվել «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։

2000-վախճանվել է քաղաքական գործիչ, պրոֆեսոր Սանկտ-Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակը։

2003 —Կերմանի մոտ (Իրան) վթարվել է Իսլամական Հեղափոխության Պահապանների  Ил-76МД ինքնաթիռը, զոհվել է 275 մարդ։

2006 - Մեքսիկայում ածխահանքում մեթանի պայթյունից զոհվել է 65 ածխահատ:

2008-տեղի է ունեցել բազմանպատակ կործանիչ Су-35БМ-ի առաջին թռիչքը։

-Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտարարել է մեծ քաղաքականությունից իր հեռանալու մասին։

2019 — վախճանվել է գերմանացի մոդելյեր, լուսանկարիչ, կոլեկցիոներ և հրատարակիչ Կարլ Լագերֆելդը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular