ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակում ռեֆորմները ձախողվել են, իսկ մահերը չեն պակասում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թ. զավթելով իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը խոստանում էին խոշոր բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ զինված ուժերում և դատաիրավական համակարգում։ Շատերը, նշենք, որոշակի հույսեր էին փայփայում, որ նոր ու «հեղափոխական» թիմը կկատարի իր խոստումները։ Փաշինյանական թիմը ոչ միայն չկատարեց որևէ խոստում, այլև հիմնովին ձախողեց թե՛ ռեֆորմները, թե՛ կայացած ու գործող պետական համակարգը։

44-օրյա պատերազմից հետո Պաշտպանության նախարարներ նշանակվեցին մարտական որոշակի ուղի անցած, կադրային զինվորականներ, բայց 2021 թ. Փաշինյանը հեռացրեց նախարարներին, հին զինվորականների, իսկ պաշտպանության նախարար նշանակեց պատմության մի ուսուցչի, որի առնչությունը բանակին երկմյա ծառայությունն էր։ Այն էլ, այդ ծառայությունն աչքի էր ընկել ոչ թե օրինակելի վարքով, այլ հրամանատարին դանակահարելով։ Ուստի զարմանալի չէ, որ բանակում ռեֆորմները մնում են թղթի վրա կամ քպականների բարձրագոչ հայտարարություններում, իսկ խաղաղ պայմաններում զինվորներ են սպանվում կամ ինքնասպան լինում։

Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով։ Հրազդանից զորակոչված Սևակ Հովհաննիսյանն է սպանվողը։ ՔԿ-ն հաստատել է, որ դեպքը սպանություն է, բայց առայժմ որևէ մեկին չեն ձերբակալել, մեղադրյալ էլ չկա։

Մեղավորին միգուցե կձերբակալեն, կդատեն, բայց դրանից իրավիճակն առանձնապես չի փոխվում։ Անցած տարի բանակում մահվան 40 դեպքից 36-ը գրանցվել է ոչ մարտական պայմաններում։ Հովհաննիսյանի սպանությունն այս տարվա առաջին դեպքն էր։ Ցավոք, կարելի է կանխատեսել, որ վերջինը չի լինելու։ Իսկ քպական պաշտոնյաները շարունակում են հարստանալ, հոռանալ և պատուհաս դառնալ և բանակի, և պետության համար։ 

Անուշ Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular