ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Թուրքիայից. Զելենսկի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կիևը հանդես է գալիս խաղաղության հաստատման օգտին՝ հիմնված Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Անկարայում երկրի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը։  Նրա խոսքով՝ Կիևը ցանկանում է որպես երաշխավոր տեսնել ԱՄՆ-ին, Եվրամիությանն ու Թուրքիային։ Այս մասին գրում է Anadolu-ն:

«Որպես երկիր՝ մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների տրամադրման վրա։ Մենք ցանկանում ենք, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրեն ԱՄՆ-ն, Եվրամիությունը և ամբողջ Եվրոպան, այդ թվում՝ Թուրքիան»,- մասնավորապես ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ասել է, որ այդ հարցերը կքննարկվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը