ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ հանրահավաք է լինելու․ օրն ու ժամը հայտնի են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է․ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ փետրվարի 20-ին՝ ժամը 17։30-ին Ազատության հրապարակում հանրահավաք տեղի կունենա։ Շարժման համահիմնադիրներ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ներկայացրեցին կայանալիք հանրահավաքի բովանդակությունը եւ հանդես եկան մի շարք բացահայտումներով։

«Այսօրվա էլիտան լուռ է, ում հետ խոսում ես՝ վախվորած են, մտածում են պաշտոն կկորցնեն։ Մենք խնդիր ունենք ժողովրդի վստահությունը վերականգնել այն ընտրանու նկատմամբ, որը պիտի ձեւավորվի այսօր։

Փետրվարի 20-ի հավաքի նպատակն այն է, որ նորից ներկայացնենք հայ ժողովրդի միասնականությունը։ Մենք պետք է նորից ցույց տանք, որ այսօրվա իշխանությունը չի ներկայացնում Հայաստանը, նրանք խայտառակում են «ռեսպուբլիկան»։ Նիկոլ կոչվածն այլեւ հարգանք չի վայելում։ Մյունխեն գնալուց, երեւի, նույն ինքնաթիռով Սուրեն Պապիկյանին եւ Էդվարդ Ասրյանին հետը տարել էր, մյուս դռնից իջել էին, որ իրեն դիմավորեն, այլ դիմավորող չկար այնտեղ։ Այդ մարդը մեր մեծ խայտառակությունն է»,-ասաց Արամ Սարգսյանը։ 

Հրանտ Բագրատյանը նկատեց՝ մարդկանց մեջ կա հուսահատություն, առաջարկեց՝ թոթափել այդ հուսահատությունը, ասում է՝  Բիսմարկը ստեղծեց Գերմանիան, Գեւորգ Մարզպետունին ստեղծեց Բագրատունիների թագավորությունը, ուստի  ամեն մարդ պիտի իրեն հաշիվ տա, գիտակցի, որ իրենից շատ բան է կախված։ 

«Մեր դիտարկմամբ՝ բոլորը հասկանում են՝ Նիկոլի հետ ոչ մի տեղ գնալ չեն կարող։ Նա արդեն նույնիսկ դավաճան չէ, հայ ազգի թշնամին է։ Մենք ստեղծել ենք ձեզ համար այս հնարավորությունը, որ գաք եւ մասնակցեք, ինքներդ ղեկավարեք շարժումը։ Մենք միակը չենք, կան ուրիշներ, ովքեր գուցե այդ օրը մեզ հետ լինեն հարթակում։ Մի՛ ծուլացեք, շատ վատ հետեւանքներ կլինի։ Մենք չենք տեսնում, որ հայ ժողովրդի վիճակը թեթեւացնելու համար աշխատանք է տարվում, մի՛ մոռացեք Արցախը»,-ասաց Բագրատյանը։ 

Նա վերստին կոչ արեց՝ մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular