ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ն «Լճերում» տոնական հաց է կերել, որին մասնակցել են բոլորը, բացի երկուսից. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» «օբյեկտում» ԲՀԿ-ն իր վերակազմավորման առիթով «մի կտոր տոնական հաց է կերել», որին մասնակցել են բոլոր ԲՀԿ-ականները, բացի Աբրահամ Մանուկյանից եւ Միքայել Մելքումյանից։ Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների՝ Մանուկյանին նույնպես հրավեր ուղարկվել է, սակայն վերջինս պատճառաբանել է, թե գտնվում Մոսկվայում եւ «տոնական նիստին» չի կարող մասնակցել։ Միքայել Մելքումյանի բացակայությունն էլ հարգելի է եղել, նա մեկնել է Անթալիա։

«Ահաբեկչությունների էս նեղ մաջալի՛ն»,– հարցրինք ԲՀԿ-ական մեր զրուցակցին։ «Մի անհանգստացեք, Միշան գնացել է Անթալիա՝ մասնակցելու Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների կուսակցության համաժողովին»։

Ի դեպ, խնջույքի թամադան եղել է Վարդան Բաբկենիչը՝ Բոստանջյանը, որին առանցքային դերակատարություն է վստահվել ոչ միայն տրիբուն լինելու, այլեւ առաջիկայում համամասնական ցուցակում առանցքային տեղ հատկացվելու միտումով, ի տարբերություն նախորդ անգամվա։

ԲՀԿ-ի համար առանցքային է դարձել նաեւ Գրիգոր Գրիգորյանը՝ ոչ անհայտ Շերիֆը, որն սկսել է կենտրոնական գրասենյակում մոդերացիա իրականացնել։ ԲՀԿ-ում որոշել են «նման» հանդիպումները պերմանենտ դարձնել, հաջորդը Երնջատափում է տեղի ունենալու՝ Վովա Խաչատրյանի տանը, որտեղ վերջին քեֆի ժամանակ խորոված անողներն այրվածքներ ստացան։ «Վայ թե Կարեն Ավագյանին էլ տանենք, որպեսզի ֆեյերվերկը կատարյալ լհնի»,– կատակեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular