ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կմիավորվեն արհեստագործական ուսումնարանները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իր ենթակայությամբ գործող՝ Կոտայքի մարզի Նոր Գեղիի՝ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը և Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանը միաձուլելու և Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջի վերակազմակերպելու նախագիծը: Ըստ օրենքի պահանջի՝ մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է ուսումնական հաստատության «քոլեջ» տեսակի պահանջը, հանրապետությունում գործող բոլոր ուսումնարանները վերակազմակերպվելու են քոլեջների:

Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում ներկա պահին սովորում է 247 ուսանող 7 մասնագիտություններով՝ «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)», «Մեղվաբուծություն», «Ջերմատնային տնտեսություն», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Գյուղատնտեսագիտություն», «Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում» և «Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքագրում և մթերում»:

Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանում ներկա պահին սովորում է 176 ուսանող 8 մասնագիտություններով՝ «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Համակարգիչների շահագործում», «Խոհարարական գործ», «Ապակու արտադրության տեխնոլոգիա», «Հաշվապահություն» և «Կարի արտադրության տեխնոլոգիա»: Բյուրեղավանի ուսումնարանն ունի ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ մեծ տարածք, որը լիարժեք չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: Ուսումնարանի շինությունները երկար տարիներ չեն հիմնանորոգվել, իսկ Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջին ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո նախատեսված է հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:

Հաշվի առնելով, որ մինչև 2026 թ.-ը շարունակվելու է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման գործընթացը՝ «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի հետագա տնօրինման հարցին նախարարությունը կանդրադառնա օպտիմալացման գործընթացների ավարտից հետո:

Ըստ նախարարության, օպտիմալացման արդյունքում Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, այն կապահովվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular