ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ մի տևական շրջան հրապարակային հայտարարությունների դադար պահած երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսը սպասված էր ու մեծ հետաքրքրություն էր հարուցել, միանգամայն օրինաչափ էր ու ընկալելի: Բայց ոչ պակաս հետաքրքիր էր բուն ասուլիսի ընթացքը: Ըստ էության, հիսունից ավելի լրագրողների մասնակցությամբ ասուլիսը լրագրողներից ու լրատվամիջոցներից առավել ինտենսիվ «լուսաբանում» էին քպականներն ու իշխանությանը կից սատելիտները: Այնպիսի տպավորություն էր, որ ստեղնաշարը գրկած, շնչակտուր ու սրտատրոփ սպասում էին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի մեկնարկին, որպեսզի... այն «լուսաբանեն»: Այսինքն, քպականներն ու «կից» սատելիտները ոչ միայն բոլորով խոշորացույցով դիտում էին երկրորդ նախագահի ասուլիսը, այլև ասուլիսում հնչած ամեն մի նախադասություն, ամեն մի մեկնաբանություն, ամեն մի արտահայտություն ակտիվորեն շրջանառում էին, հասկանալի է՝ համեմած իրենց մեկնաբանություններով:

Լավ, դա դեռ մի կողմ, մարդ են, հանձնարարություն ունեն, «գործ» է, անում են: Իսկ ի՞նչ կար ասուլիսում, ի՞նչ ասվեց երկրորդ նախագահի կողմից: Առաջինը, ինչ աչքի զարնեց, այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը նորից մանրամասն, հանգամանորեն հերքեց, անգամ, կարելի է ասել, պայթեցրեց փաշինյանական քարոզչության մեղադրական փուչիկները, սկսած «Մեղրին հանձնելու» հեքիաթից (դե, ոնց հասկանում ենք, Մեղրին մինչև հիմա հանձնած չէ), վերջացրած մնացյալով: Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ակտիվորեն «լուսաբանելու» իր բուռն մղումով հենց ՔՊ-ն ցույց տվեց, որ Հայաստանում օրակարգ թելադրողը վաղուց ոչ թե իրենք են, այլ իրենց քաղաքական հակառակորդները, որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու մյուս «նիկոլները» փորձեն օրակարգ «լցնել»՝ ձվածեղով, հեծանիվով, ինչ-որ նախնադարյան մեքենայի «վերադարձով», Մեղրիով և այլն: Չմոռանանք, որ «օրակարգը» ՔՊ-ի ու հատկապես Փաշինյանի համար ընկալվում է որպես «կենաց-մահու» հարց: Նաև այս առումով էր երեկ նրանց համար ցավոտ:

Ի դեպ, կարծում ենք, Ռոբերտ Քոչարյանը բավականին անխնա վարվեց նաև այն իմաստով, որ հայտարարեց, թե պատասխան տալու պահը անխուսափելիորեն մոտեցել է, լինի դա հերթական ընտրությունների տեսքով, որոնց հազիվ 1 տարի ու մի քանի ամիս է մնացել, թե այլ՝ արտահերթ որևէ զարգացմամբ, որոնց կոնկրետ «Հայաստան» դաշինքն ամեն դեպքում կմասնակցի: Սա էլ էր, ոնց որ, ցավոտ քոչարյանատյացության սինդրոմով տառապողների համար:

Անդրադառնալով գնահատականներին՝ պետք է ընդգծել երկրորդ նախագահի բնորոշումը Փաշինյանի իշխանավարման շրջանին. խոսքը ձևավորված անպատասխանատվության մասին է: Քոչարյանը նկատեց, որ Հայաստանում երեք տեղ կա, որտեղ սեփական արարքների համար պատասխանատվություն չեն կրում՝ մանկապարտեզը, հոգեբուժարանն ու... կառավարությունը:

Հա, կարծում ենք՝ անհամեմատ ցավոտ էին կոռուպցիայի, չարաշահումների, մսխումների հետ կապված փաստերը: Սա Նիկոլ Փաշինյանի ամենացավոտ «կետերից» մեկն է: Նաև այդ պատճառով էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը:

Վերջապես՝ երեկվա ասուլիսում, նկատենք, բավականին երկար արծարծվեցին 20-25 տարվա վաղեմության դեպքեր, Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացին վերաբերող մանրամասնություններ: Դրանց այստեղ չենք անդրադառնա, բավական շատ են լուսաբանվել:

Այս պարագայում մեկ այլ հանգամանք, կարծում ենք, ոչ պակաս էական է՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ 2019-ի առաջարկությունը կամ փաթեթը: Փաստ է, որ մշտապես ամենքին ու բոլորին մեղադրող, նախկին նախագահների վարած բանակցություններից կառչող ու ինչ-ինչ մեղադրելի «դետալներ» գտնող Փաշինյանը ավելի վաղ ստել է՝ ասելով, թե ոչ մի առաջարկություն էլ չի եղել: Հիմա պարզվում է, որ եղել է, այն էլ ինչպես է եղել (հանուն ճշմարտության՝ ոչ թե «նոր է պարզվել», այլ շատերին դա հայտնի էր դարձել դեռ այն ժամանակ՝ 2019-ին): Ավելին, գերազանցապես Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով տեղի ունեցած աղետների խորապատկերում պարզ է դառնում, որ դա եղել է հնարավորինս ընդունելի առաջարկություն, որը մերժվել է: Այլ հարց է, թե ինչու այդ առաջարկությունը չի հրապարակում Փաշինյանը, դրա մասին չի խոսում, չի բացատրում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ինքը զրոյական կետից բանակցեց, այդ ինչպե՞ս «ինչ պետք է, այն էլ բանակցեց», որ հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախը ի՛ր օրոք, ի՛ր «քաղաքականության» հետևանքով հայաթափվեց: Այսինքն, «այլ հարց» չէ, հարցերի հարցն է:

Մի խոսքով՝ ստեղնաշարի առջև «ստատուսչիկություն» անելը հեշտ է: Շատ ավելի դժվար է ծանրակշիռ, հիմնավորված մեղադրանքներին ու ակնհայտ փաստերին պատասխանելն ու, մեծ հաշվով, գործած աղետների համար պատասխան տալը: Ընդ որում, խոսքը միայն երեկվա ասուլիսում հնչած փաստերի մասին չէ: Ընդհանրապես...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular