ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել ուկրաինական տարածքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել ուկրաինական տարածքում՝ ապահովելու խաղաղ համաձայնագրի կատարումը, «The Telegraph»-ի իր հոդվածում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա աշխատանքի արագացման գործում»,- ասվում է Սթարմերի հոդվածում։

Նա նշել է, որ դա ներառում է Ուկրաինայի զինված ուժերին հետագա աջակցությունը։

«Բայց դա նաև նշանակում է պատրաստակամություն և ցանկություն՝ նպաստելու Ուկրաինայի անվտանգության ապահովմանը` անհրաժեշտության դեպքում սեփական զորքերը այնտեղ ուղարկելով», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Սթարմերն ընդգծել է, որ հասկանում է պատասխանատվությունը՝ կապված «բրիտանական ծառայության անձնակազմի համար հնարավոր վտանգի» հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը