ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Մենք չափազանց բարի ենք եղել նրանց նկատմամբ». ինչո՞ւ են Ալիևն ու Փաշինյանն այդքան ատում Ռուսաստանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թշնամիներ են, բայց նրանք ունեն մի ընդհանուր բան, որը միավորում է նրանց, դա հակակրանքն է Ռուսաստանի նկատմամբ, գրում է bloknot.ru–ն։ Եվ, եթե հնարավոր լիներ անտեսել այն խնդիրները, որոնք պատմականորեն գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ, ապա Ռուսաստանի հանդեպ ատելությունն իսկապես կարող էր միավորել այդ երկու առաջնորդներին: Ընդ որում, յուրաքանչյուրն ունի այդ ատելության իր պատճառները։ Բայց էությունը մոտավորապես նույնն է: Բայց ինչո՞ւ են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդներն այդքան ատում Ռուսաստանին, ի վերջո, Ռուսաստանը չի խլել նրանց տարածքները, չի կիրառել տնտեսական շրջափակում, այլ ընդհակառակը, միշտ ձգտել է համագործակցության և ցուցաբերել հնարավոր ամեն օգնություն, այդ թվում խաղաղության պահպանման համար առաջին և երկրորդ ղարաբաղյան պատերազմների ժամանակ։ Սակայն, պարզվել է, որ «կռիվը ցրելու» դերը այնքան էլ ձեռնտու չէ, և արդյունքում երկու առաջնորդներն էլ Ռուսաստանին վերաբերվում են կողմնակալությամբ, որոշակի թշնամական վերաբերմունքով: 

Եվ առաջինը, ով սկսեց բացահայտ ռուսաֆոբիա դրսևորել՝ Փաշինյանն էր։ Ավելին, այդ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ալիքով իշխանության եկածը սկզբից փորձում էր Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ պահվածք դրսևորել կամ գոնե ձևացնում էր դա, բայց շուտով դիմակն ընկավ։ Այսպիսով, 2023 թվականին Նիկոլ Փաշինյանն իտալական La Repubblica-ի գրեթե ամբողջ հարցազրույցը նվիրեց  մեղադրանքներին։ Նա հայտարարեց, որ «մի օր կարող է արթնանալ և չտեսնել Ռուսաստանը Հարավային Կովկասում», հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի համար մեղադրեց «ռուս խաղաղապահների» ենթադրյալ անգործությանը մոռանալով, որ եթե Ռուսաստանը չլիներ, Ալիևը կարող էր հեշտությամբ գրավել ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանի կեսը: Փաշինյանը անգամ Ռուսաստանի հետ ամրապնդված տնտեսական կապերն անվանեց «ռազմավարական սխալ»: Այն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն իրավացիորեն նշեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա։ Հետո Փաշինյանի համար հակառուսական հռետորաբանությունը սովորական դարձավ, և Հայաստանի վարչապետն էլ ավելի ձգվեց դեպի ԵՄ, որտեղ նա միամտորեն հույս ունի ստանալ անվտանգության երաշխիքներ, որոնք իբր չի ստացել Մոսկվայից։

Արդեն 2025 թվականին Փաշինյանը հստակորեն փորձելով լարել իրավիճակը հօգուտ իր եվրոպացի կուրատորների հայտարարեց, որ «Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը չի կարող վարվել սպառնալիքների լեզվով»: «Ինչո՞ւ ԵՄ-ին անդամակցելու ցանկություն առաջացավ Հայաստանի քաղաքացիների մոտ։ Դա կապված է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի հետ»,– ասաց  նա։

Հիմա Փաշինյանն ամեն կերպ փորձում է ցույց տալ իր ատելությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել նրա համար մեծ անախորժությունների, քանի որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չափազանց հեռավոր հեռանկար է, Հայաստանն այդ հարցում բավական խնդիրներ ունի, վստահ են փորձագետները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ապա նա, քննադատելով Ռուսաստանին, սկսել է իր քաղաքական կարիերայի թերևս ամենավտանգավոր խաղը, վստահ են ռուս քաղաքագետները: Միևնույն ժամանակ, խոսքն ամենևին էլ AZAL ինքնաթիռի կործանման մասին չէ, ինչի համար Ադրբեջանի նախագահը կոպտորեն մեղադրել է Ռուսաստանին: Այդ մեղադրանքները միայն պատրվակ են Եվրոպայում գազային դաժան պատերազմի մեկնարկի համար։ Փաստն այն է, որ ԵՄ-ն Բաքվից պահանջել է կրկնապատկել գազի մատակարարումը Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով տարանցման դադարեցումից հետո։ «Սակայն եվրոպացիները հրաժարվել են Ալիևին փող տալ դրա համար, և Բաքվի համար մատակարարումները մեծացնելու միակ ճանապարհն այն ռուսական խողովակներն են, որոնք անցնում են Ուկրաինայով, այսինքն ադրբեջանական գազի վերաարտահանումը շահույթ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Կիևին», - հաղորդել է Bloomberg-ը հավելելով, որ ԵՄ առնվազն երկու երկրներ՝ Սլովակիան և Ավստրիան, մտադիր են անձամբ պայմանավորվել Ադրբեջանի գազ գնելու հարցում: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է գործակալությունը, Բաքվի գազը կարող է մատակարարվել ոուսական խողովակաշարային համակարգերով: Իսկ ինչպե՞ս այդ խողովակները ձեռք բերել, Ռուսաստանն ակնհայտորեն չի ցանկանա դրանք տրամադրել Ադրբեջանին: Իսկ, եթե՞ փչացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները և պարզապես դրա համար թույլտվություն չխնդրե՞նք: «Ադրբեջանը կորցնում է տարեկան մոտ 6 միլիարդ դոլար, այսինքն իր ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը, և Ալիևը պատճառ է փնտրում այդ կորուստների համար որոշակի փոխհատուցում «քամել» Ռուսաստանից»,- նշել է քաղաքագետ Անդրեյ Պինչուկը։

Բայց Ալիևի ընտրած ճանապարհն ակնհայտորեն փակուղի է։ Ի վերջո, Ռուսաստանի վրա ճնշումը երբեք արդյունք չի տվել։ Հատկապես, եթե դա իրականացվում է ոչ այնքան ուժեղ հակառակորդի կողմից, որն արդեն իսկ հայտարարել է, որ Ռուսաստանի՝ որպես գերտերության կարգավիճակը «կարող է ճշգրտվել»։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Իլհամ Ալիևի ռեժիմն աչքի է ընկել հակառուսական գործողությունների մի ամբողջ շարքով: «Բաքուն միտումնավոր է գնում առճակատման։ Միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ալիևն այդքան ինքնավստահ, նա իր թիկունքում ունի Թուրքիա, որը ներկայումս ցուցադրում է առավելագույն ակտիվություն ուղղված Ռուսաստանին տարածաշրջանում առանցքային դիրքերից դուրս մղելուն։ Այդ թվում այնպես, ինչպես արդեն արել են Սիրիայում»,- գրում են ռուսական լրատվամիջոցները: Միաժամանակ, Հայաստանը նույնքան ակտիվորեն թեքվում է դեպի Թուրքիան։ Եվ Ալիևն ու Փաշինյանը, որոնք հակառակորդներ են, ավելի քան երբևէ միասնական են իրենց ռուսաֆոբիայի հարցում: Սակայն փորձագետները վստահ են, որ և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը շատ վտանգավոր խաղ են սկսել։ Փաշինյանն առանց կորուստների չի կարող փախչել ԵՄ, իսկ Ալիևը չպետք է հույս ունենա, որ կկարողանա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և գազային ոլորտում նրանից նախապատվություններ ստանալ։ Այնուամենայնիվ, նրանք՝ այդ երկուսը, անշուշտ, կշարունակեն վնասներ հասցնել Ռուսաստանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular