ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի խորագիր. ի՞նչ է ասցենդենտը եւ ինչո՞ւ է այն այդքան կարեւոր

ՖՈՏՈ

Կենդանակերպի ձեր նշանն այն նշանն է, որտեղ գտնվել է արեւը ձեր ծնվելու պահին։ Սակայն աստղագուշակությունում գոյություն ունեն նաեւ այլ ասպեկտներ, որոնցով վերլուծվում է մարդու անձը։ Դրանց մեջ կարեւոր է ասցենդենտը։ Ասցենդենտը (ծագող նշան) հանաստեղություն է, որը բարձրացել է արեւելքի հորիզոնում ձեր ծնվելու պահին։

Ասցենդենտը հաշվարկելու համար անհրաժեշտ է իմանալ ծննդյան վայրն ու ժամը։ Կան բազմաթիվ անվճար ծրագրեր, որոնցով, իմանալով այդ տվյալները, կարող եք հաշվարկել ձեր ասցենդենտ նշանը։

Ասցենդանտը պատասխանատու է մեր արտաքինի, սոցիալական դիմակի, որը մենք կրում ենք հասարակության մեջ, տպավորությունների համար, որոնք թողնում ենք այլ մարդկանց վրա, ինչպես նաեւ կյանքի կարեւոր իրադարձությունների համար. այս ամենի մասին ձեզ կպատմի այն նշանը, որում գտնվում է ձեր ասցենդենտը:

Եթե ձեր արեւային նշանը խոսում է ձեր ներքին անձի մասին, ապա ասցենդենտն է որոշում ձեր արտաքին դրսեւորումները ուրիշների հետ շփվելիս՝ ռեակցիաներ, տպավորություններ, վարք, հաղորդակցման ոճ եւ նույնիսկ արտաքին։ Աստղագուշակության մեջ ասցենդենտ մարդը մեծ դեր է խաղում անձի վերլուծության մեջ:

Հակիրճ՝ այն մասին, թե ինչ տպավորություն է ստեղծում հասարակության մեջ ասցենդենտի այս կամ այն նշանը։

Խոյ

Ասցենդենտ Խոյերը եռանդուն եւ վճռական են թվում:

Ցուլ

Ասցենդենտ Ցուլերը նման են գեղագետների եւ պրագմատիկների:

Երկվորյակներ

Ասցենդենտ Երկվորյակներն աչքի են ընկնում մարդամոտությամբ եւ վարքի փոփոխականությամբ:

Խեցգետին

Ասցենդենտ Խեցգետինները հոգատար եւ փափուկ մարդկանց տպավորություն են թողնում։

Առյուծ

Ասցենդենտ Առյուծները ձգտում են միշտ լինել ուշադրության կենտրոնում եւ շատ հպարտ են պահում իրենց:

Կույս

Ասցենդենտ Կույսերը օժտված են կոկիկությամբ եւ կազմակերպվածությամբ։

Կշեռք

Ասցենդենտ Կշեռքներն աչքի են ընկնում ներդաշնակությամբ եւ անկաշկանդ են շփումներում:

Կարիճ

Ասցենդենտ Կարիճները կրքոտ, բայց շատ խորհրդավոր մարդիկ են:

Աղեղնավոր

Ասցենդենտ Աղեղնավորները լավատես արկածախնդիրներ են թվում:

Այծեղջյուր

Ասցենդենտ Այծեղջյուրները լուրջ են եւ իրատես:

Ջրհոս

Ասցենդենտ Ջրհոսներն անկախ եւ էքսցենտրիկ են թվում:

Ձուկ

Ասցենդենտ Ձկները երազկոտ են եւ զգայուն:

Արեւային նշանի եւ ասցենդենտի համադրումը կարող է ուժեղացնել մարդու բնավորության այս կամ այն հատկությունը, երբեմն էլ նրան ավելի հակասական դարձնել։ Հաջորդ հրապարակումներում ավելի մանրամասն կանգ կառնենք յուրաքանչյուր նշանի ասցենդենտի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular