ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն իրողության հետ, որ միաբևեռ աշխարհակարգը մնում է փլատակների տակ, արդեն հաշվի են նստում խոշոր պետությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, որի ուսերին էր դրված միաբևեռ աշխարհակարգի ճարտարապետությունը։ Ջո Բայդենի վարչակազմը պայքարում էր միաբևեռության փլուզումը կանխելու ուղղությամբ, սակայն դեմոկրատների այս քաղաքականությունը երկարաժամկետ իմաստով արդյունք չունեցավ։ Դեմոկրատների վարած քաղաքականության նկատմամբ դժգոհությունների խորացման պայմաններում Դոնալդ Թրամփը առավել ուժեղացած դիրքերում վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Ու հիմա արդեն Թրամփի վարչակազմը առերեսվում է միջազգային հարաբերություններում առկա նոր իրողությունների հետ։ ԱՄՆ նոր իշխանությունների համար առաջնային է դարձել առաջին հերթին իրենց երկրի շահերի վրա կենտրոնանալը, փոխել գլոբալիստների վարած քաղաքականության ուղեգիծը՝ խուսափելով աշխարհում տեղի ունեցող բոլոր գործընթացներին միջամտելուց կամ, այսպես ասած, «ոստիկանի» դեր կատարելուց։

Բայց այնպես չէ, որ ԱՄՆ-ը հրաժարվում է միջազգային հարաբերություններում գերտերության իր կարգավիճակից, ընդհակառակը՝ Վաշինգտոնը ձգտում է մնալ առաջատար, բայց հաշվի նստել այլ խաղացողների հետ, որոնք կարող են լինել համաշխարհային կամ տարածաշրջանային ազդեցություն ունեցող ուժեր։ Փաստացի ստացվում է այնպես, որ միակ գերտերության կարգավիճակում մնալու համար ԱՄՆ-ը տարիներ շարունակ ահռելի ծախսեր է կատարել իր հարկատուների հաշվին, իսկ փոխարենն աշխարհն ավելի կայուն ու անվտանգ չի դարձել։ Օրինակ՝ 20 տարի շարունակ՝ 2001 թվականից մինչև 2021 թվականը, ամերիկյան ռազմական ուժերը գտնվում էին Աֆղանստանում։ Ու միայն Աֆղանստանի պատերազմի համար մոտավոր հաշվարկներով ԱՄՆ-ը 2 տրիլիոն դոլար գումար է ծախսել, չնայած նույնիսկ ահռելի ռեսուրսների օգտագործման արդյունքում այդպես էլ Աֆղանստանում ժողովրդավարություն չի հաստատվել։ Ընդհակառակը, ամերիկյան զինված ուժերն, ի վերջո, ստիպված եղան հեռանալ Աֆղանստանից՝ իշխանությունը փաստացի թողնելով թալիբներին, որոնց դեմ մինչ այդ պայքարում էին։

Նույնը վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին։ 2022 թվականի փետրվարից ամերիկյան հարկատուների հաշվին ֆինանսավորվել է Ուկրաինական պատերազմը, սակայն այդ միլիարդավոր դոլարների օգնության արդյունքում ոչ միայն Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դարձել, այլև իրավիճակն ավելի է սրվել, քանի որ հրահրել է Ռուսաստանին իր վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի արևելյան հատվածի տարածքները։ Չհաշված, որ պատերազմի անկանխատեսելիության աղեղի ձգումը ավելի ու ավելի է մոտեցնում միջուկային պատերազմի հավանականությունը։

Արդեն ԱՄՆ նոր վարչակազմի համար պարզ է, որ Ուկրաինայի համար 2014 թվականի սահմաններին վերադառնալն անհնար է, սակայն պատերազմը կանգնեցնելու համար որոշակի լուծումներ կարելի է գտնել։ Հիմնականում դրան է միտված ԹրամփՊուտին հեռախոսազրույցը։ Իսկ պատերազմների համար ծախսվող ահռելի գումարները ԱՄՆ-ը կարող է ներդնել իր տնտեսության մեջ ու կրճատել շռայլ ծախսերը՝ հատկապես այն պայմաններում, որ ԱՄՆ պետական պարտքի ծավալն արդեն անցել է 36 տրիլիոնի սահմանագիծը, ինչն էլ մոտեցնում է դեֆոլտի հավանականությունը, ինչից ամերիկյան ֆինանսական համակարգին հաջողվել է մի քանի անգամ խուսափել։ Միայն ամերիկյան պարտքի տոկոսների համար վճարվում է ավելի քան 1 տրիլիոն դոլար։ ԱՄՆ-ի կողմից կատարվող ծախսերի կրճատումը այնքան հրատապ է, որ այն չի շրջանցել նաև ՆԱՏՕ-ի շրջանակը։ Վաշինգտոնը պահանջում է, որ եվրոպական գործընկերները իրենց հաշվին վճարեն անվտանգության համար, այլ ոչ թե դա կատարի ԱՄՆ-ը։

Միջազգային հարաբերություններում նկատվող միտումներից է նաև այն, որ համաշխարհային ուժի ծանրության կենտրոնը Եվրոպայից տեղափոխվում է դեպի ասիական տարածաշրջան, որտեղ Չինաստանի մարշը անկասելի է թվում։ Եվ ԱՄՆ-ն իր ռեսուրսները կենտրոնացնում է Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Արդեն տեսնում ենք, որ ԱՄՆ-ը 10 տոկոսով բարձրացրեց Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, դրան ի պատասխան էլ Պեկինը հայտարարեց ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու մասին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ռազմավարությունը կենտրոնանում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական գերակայությունը բացառելու ուղղությամբ:

Այս գործընթացների հետ մեկտեղ կանխատեսվում է, որ բազմաբևեռ աշխարհն աչքի է ընկնելու մրցակցայնությամբ և տարաձայնությունների առկայությամբ, երբ միջազգային արենայի յուրաքանչյուր խաղացող առավելապես կենտրոնանում է միայն սեփական շահերի վրա, ինչի արդյունքում երկրորդական պլան են մղվելու անվտանգության մարտահրավերներն ու առկա սպառնալիքները, որոնց հաղթահարումը պետությունների միջև սերտ փոխգործակցություն է պահանջում։ Օրինակ՝ այդ սպառնալիքներից մեկը գոլբալ տաքացումն ու կլիմայական փոփոխություններն են։ Եթե պետությունները չկարողացան համատեղել իրենց ուժերը և մեկ օրակարգով առաջ շարժվել, ապա կլիմայական փոփոխությունները կարող են կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ մարդկության համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular