ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն․ արձագանք՝ Բաքվի հերթական մեղադրանքներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական «Baku TV»-ն ռեպորտաժ է պատրաստել փետրվարի 13-ին կայացած՝ Ռուբեն Վարդանյանի հերթական կեղծ դատավարության և նրան ներկայացվող անհեթեթ մեղադրանքների մասին: Ի թիվս այլ մեղադրանքների՝ հայ բարերարը մեղադրվում է Բաքվի կողմից ահաբեկչական հռչակված ՈՄԱ ՌՀԿ-ին ֆինանսավորելու մեջ:

ՈՄԱ ՌՀԿ-ի հիմնադիր նախագահ Վովա Վարտանովն անդրադարձել է հնչած մեղադրանքներին՝ պաշտոնապես հերքելով Բաքվի հերթական ցնդաբանությունը:

ՈՄԱ-ն պաշտոնապես հայտարարում է, որ մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործը շինծու է, որը պետք է դիտարկել թուրք ջարդարար, բռնապետ Ալիևի ու հայության միջև եղած հակամարտության կոնտեքստում:

Հիշեցնենք, որ Բաքվում ժամանակին ձերբակալվել և արտաքսվել է 7-8 տարեկան ազգությամբ հայ երեխա, ձերբակալվել և մինչ օրս պահվում է հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի, որն անգամ հայերեն խոսել չգիտեր և Բաքու էր եկել զուտ բիզնես նպատակով: 

ՈՄԱ-ն, երբեք չլինելով ահաբեկչական կառույց, երբևէ չահաբեկելով ոչ մեկին՝ ի տարբերություն Բաքվի Հանրապետության ահաբեկիչ դիկտատոր Իլհամ Ալիևի, երբեք իրեն թույլ չի տվել ահաբեկչական հայտարարություն անել՝ քաջ գիտակցելով, թե թուրքերի հատուկ ծառայություններն ինչքան ուշադիր են հետևում ազգ-բանակ հայեցակարգի ջատագով կառույցների ոչ միայն գործունեությանը, այլև հայտարարություններին:

Բաքվի Հանրապետության բռնապետի շահերը սպասարկող կառույցները քաջ գիտակցում են, որ միայն Հայաստանում ձևավորված ազգ-բանակն է ի վիճակի կանգնեցնելու Բաքվի բռնապետին, ուստի նման կառույցների դեմ պայքարը շարունակվում է նաև անուղղակիորեն, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի շինծու դատի միջոցով:

Ինչ վերաբերում է ՈՄԱ-ի հետ Ռուբեն Վարդանյանի կապին, ապա հարկ է նշել, որ Ռուբեն Վարդանյանը մեկ անգամ մասնակցել է կուրսանտների համար ՈՄԱ-ի կազմակերպած գոյատևման դասընթացին, որի էությունը հետևյալն էր. մասնակիցները պետք է անտառային պայմաններում կրակ վառեին, կենցաղ ապահովեին, բուժպատրաստություն անցնեին, ալպինիզմով զբաղվեին, այսինքն՝ դասընթացի նպատակը զուտ կենսունակությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ տալն էր: Ընդ որում՝ Ռուբեն Վարդանյանը, հավատարիմ մնալով զենք չբռնելու իր պացիֆիստական գաղափարին, նախապես ճշտել էր դասընթացի բնույթը և ընտրել հենց այն հավաքը, որը միտված էր ընդամենը գոյատևման ունակությունների ձեռքբերմանը: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ֆինանսական միջոցներ հատկացնելուն, Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն, նա պարզապես վճարել է հիշյալ դասընթացի շրջանակում իր կենցաղն ապահովելու համար անհրաժեշտ գումարը՝ մոտ 100.000 դրամ: 

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին առաջադրված անհեթեթ մեղադրանքներին, ապա հայտնի մեկենաս, մարդասեր, «Ավրորայի» հիմնադիր-ղեկավարին ահաբեկիչների  սպասարկող հայտարարելը չափազանց է: Ռուբեն Վարդանյանի դատն ինքնին անմարդկային է և ուղղված է ոչ միայն հայերի դեմ, այլև ամբողջ մարդկության: Թեպետ զարմանալի չէ, քանի որ ՀՀ-ի ու հայ ազգի դեմ թուրքերի պայքարը երբևէ չափ ու սահման չի ճանաչել, և այս դատավարությունը դրա վառ ապացույցն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular