ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պլաստիկ վիրաբուժություն

ՖՈՏՈ

Բոլոր ժամանակներում էլ եղել են գեղեցկության իդեալներ: Էսթետիկ արտաքին տեսքի ստեղծմանն ուղղված առաջին պրոցեդուրաներն իրականացվել են մ.թ.ա. 600 թվականին Հնդկաստանում։ Կան հղումներ, որ Սուշաթա Սամգիտան է օգտագործելով մաշկը, որը նա վերցրել էր ճակատից, վիրահատություններ  կատարել ուղղված վերականգնելու վնասված քթի ամբողջականությունը։ Նմանատիպ միջամտություններ կատարվել են նաև Հին Եգիպտոսում մոտավորապես նույն ժամանակ։ Հետո, հին քաղաքակրթությունների անկումից հետո, ինչպես նաև քրիստոնեական կրոնի վերելքով, պլաստիկ վիրաբուժությունը երկար ժամանակ չի հիշվել:

Միայն ուշ միջնադարում՝ 15-րդ դարի վերջին են նորից սկսել պլաստիկ վիրահատություններ կատարել։ Նրանց մասին առաջին տեղեկությունները կապված են սիցիլիացի վիրաբույժ Անտոնի Բրանկայի հետ, ով վերականգնել է վնասված շուրթերն օգտագործելով ձեռքից վերցված հյուսվածք։

Իսկ ընդհանրապես պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը համարվում է իտալացի Գասպար Տալիակոզին, ով 1597 թվականին հրապարակել է աշխատություն ձեռքից վերցված հյուսվածքի միջոցով վնասված քթի վերականգնման մասին։ Նա վիրահատել է այն հիվանդներին, որոնց արտաքին տեսքն այլանդակվել էր վնասվածքի կամ հիվանդության հետևանքով։ Բնական տեսքի բարելավմանն ուղղված վիրաբուժական միջամտություններն այն ժամանակ չեն իրականացվել, դրանք ի հայտ են եկել շատ ավելի ուշ։ Տալիակոզիի գործունեությունը դատապարտել են նրա ժամանակակիցները, ովքեր նման գործողությունները համարել են հանցագործություն Աստծո և բնության դեմ։
17-18-րդ դարերում պլաստիկ վիրաբուժությունը չի զարգացել։ 

Պլաստիկ վիրաբուժության նկատմամբ հետաքրքրությունը վերականգնվել է միայն 1774 թվականին։ Այն ժամանակ գիտական ամսագրերից մեկում հոդված էր հրապարակվել, որտեղ նկարագրվում էր քիթը վերականգնելու վիրահատությունը՝ օգտագործելով ճակատի մաշկային շերտը: Դա կատարվել էր հնդկական գաղութում:

1814 թվականին նմանատիպ վիրաբուժական միջամտություն հաջողությամբ վերարտադրվել է լոնդոնյան վիրաբույժ Ջոզեֆ Կապրուի կողմից։ Այդ պահից էլ պլաստիկ վիրաբուժությունը լայն տարածում է գտել, սկսել են փոխել քթի ձևը, շտկել շրթունքները և քիմքի ճեղքերը, կատարվել են նաև այլ միջամտություններ։

Պլաստիկ վիրաբուժության ոլորտում ամենամեծ առաջընթացը սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրա պատճառը դեմքի շրջանում հրազենային վնասվածքներ ստացած զինվորների մեծ թիվն էր։ Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել մասնագիտացված բժշկական կենտրոններ նման արատների բուժման համար։ Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիրներից է համարվում Հարոլդ Դելֆ Գիլիզը, ով աշխատել է Անգլիայի Սիդքափ քաղաքում։

Պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում մշակվել են մեծ թվով պլաստիկ վիրահատություններ։ Ռինոպլաստիկայի առաջամարտիկ է համարվում վիրաբույժ Ջոզեֆը, ով 1930-ականների սկզբին հրատարակել է այս թեմայով ամենահայտնի ձեռնարկներից մեկը։ Այն ժամանակ աշխարհում ընդամենը մի քանի վիրաբույժներ կային, ովքեր պլաստիկ վիրահատություններ էին անում։

Պլաստիկ վիրաբուժությունը բժշկության լիարժեք ճյուղ դարձել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Իսկ այդ Էսթետիկ բժշկության զարգացման «ոսկե դարը» անցյալ դարի 60-80-ական թվականներն են եղել։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular