ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուշագիրը նախատեսում է, որ Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիները՝ ոչ բնակության նպատակով ժամանելու դեպքում, կարող են առանց լրացուցիչ քննությունների օգտվել իրենց ունեցած վարորդական վկայականից։ Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում կդյուրացվի վարորդական վկայականի փոխանակման գործընթացը, և նրանք կազատվեն տեսական և գործնական քննություններից։

Երկու երկրների վարորդական վկայականները կճանաչվեն առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։ ՀՀ կամ ԱՄԷ-ում բնակության իրավունք ստացած անձինք կարող են իրենց երկրի վարորդական վկայականը փոխանակել առանց քննության։

Հուշագրի շրջանակում հաշվի են առնվելու վարորդական վկայականների տարիքային սահմանափակումները, որոնք սահմանված են երկու երկրների օրենսդրությամբ։

ՀՀ ներքին գործերի նախարարության համաձայն՝ այս համաձայնագիրը նպաստելու է երկու երկրների միջև տրանսպորտային ոլորտի համագործակցության զարգացմանը, ինչպես նաև առավել հարմարավետ պայմաններ կապահովի Հայաստանում բնակություն հաստատած ԱՄԷ քաղաքացիների և ԱՄԷ-ում ապրող հայերի համար։

Հուշագիրը կնպաստի նաև Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի արտաքին քաղաքական ուղղությունների իրականացմանը, մասնավորապես՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխգործակցության ընդլայնմանը։

Համաձայնագրի ստորագրումը կկազմակերպի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular