ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


783 հազարից 5 հազարն են հայտարարագիր լրացրել. խայտառակ թվեր. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականից մեկնարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։ Այս համակարգի շրջանակում հայտարարագիր է լրացրել 5 հազար 766 ֆիզիկական անձ, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Հարցին, թե քանի անձ է մինչեւ այժմ ներկայացրել համընդհանուր հայտարարագիր, ՀՀ ՊԵԿ-ից պատասխանել են. «ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկություններով՝ 10.02.2025 թվականի դրությամբ 2023 թվականի հաշվետու տարվա համար 59 հազար 052 ֆիզիկական անձ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա համար 5 հազար 766 ֆիզիկական անձ ներկայացրել է եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկ՝ հայտարարագիր։ Հարկ է նշել, որ այս ցուցանիշները դինամիկ աճող են»,- ասված էր ՊԵԿ-ի պատասխանում։ Նկատենք, որ ներդրված համընդհանուր հայտարարագրումն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքացիների շրջանում, որ ոչ միայն քաղաքացիական ճնշման արդյունքում, այլ նաեւ համակարգում առկա հերթերի եւ համակարգի բացերի պատճառով իշխանությունները հայտարարագրման վերջնաժամկետը երկարեցրին մայիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։
Հարցին, թե որն է եղել հայտարարագրեր ներկայացնելու ժամկետների երկարաձգման պատճառը, ՊԵԿ-ը պարզաբանել է, որ հայտարարագրերի ներկայացման ժամկետի երկարաձգման հարցը նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին բավարար ժամանակ տրամադրելու համար է արվել։ Այնինչ ահազանգերը, որ անձնագրայիններում անգամ ասեղ գցելու տեղ չկա, չեն դադարում։ Սա այն դեպքում, երբ ներդրվել են միլիոններ՝ անձնագրայիններում հերթագրման համակարգեր ներդնելու համար, բայց խնդիրը, միեւնույնն է, չի կարգավորվում։ Նշենք նաեւ, որ այժմ հերթագրման ամենամոտ ժամկետը հունիս ամսին է։ Հարկ է նշել, որ տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ։ Ստացվում է՝ մոտ 783 հազար քաղաքացի պետք է հայտարարագիր ներկայացնի, սակայն 1.5 ամսում անգամ 5 տոկոսը հայտարարագիր չի ներկայացրել։ Ասել է թե՝ ՀՀ քաղաքացիները բոյկոտում են հայտարարագրի որոշման դեմ:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular