ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրենքով գող Թբիլիսսկին մեկուկես տարի է ԱԱԾ-ի մենախցում է․«Հրապարակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է ․ Քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին կալանքի տակ է` գտնվում է ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ մենախցում։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը կարծում է, որ  Թբիլիսսկին պետական կամ այլ տեղից իջեցված պատվերով է գտնվում կալանքի տակ․ «Դատավարական ծայրահեղ խախտումներով գործը քննվել եւ ուղարկվել է դատարան։ Ունենք վկայի ուղիղ ցուցմունք այն մասին, որ նրա գրպանը թմրամիջոց են նետել, եւ դա այնպիսի թմրամիջոց է, որը քրեական միջավայրում ընդունված չէ (խոսքը «կրիստալի» մասին է)։ Այսինքն՝ ակնհայտ փորձել են վարկաբեկել։ Մյուս մեղադրանքն ապօրինի հրազեն պահելն է, այստեղ էլ քննիչն առանց պաշտպանի եւ թարգմանչի գնացել, խուզարկել է խուցը՝ խախտումներով, ստելով, չբացատրելով, որ բովանդակային խուզարկություն է անում, վերցրել է ԴՆԹ նմուշներ, իբր թե դրանք նույնականացվել են զենքից վերցվածի հետ։ Իսկ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում կրել-ստեղծելու մեղադրանքով նա արդարացվել է․․․ ակնհայտ է, որ Հայաստանում որոշ շրջանակներ վախենում են Վիտալի Թբիլիսսկիի հեղինակությունից, եւ սա է պատճառը, որ առանց խափանման միջոցի փոփոխության, մեկուկես տարի է՝ նա գտնվում է մենախցում՝ բացառելով արտաքին աշխարհի հետ ցանկացած կոնտակտ»։

Պաշտպանի խոսքով՝ Թբիլիսսկիից վերցվել է արյան նմուշ, որտեղ հայտնաբերվել է միայն «տրամադոլ» հոգեմետ դեղամիջոցը, որը բժշկի ցուցմամբ է ընդունում, քանի որ ունի առողջական խնդիրներ։ Նշենք, որ Վիտալի Թբիլիսսկին Հայաստանի 21 օրենքով գողերից միակն է, որը գտնվում է կալանքի տակ։ Ոմանք կարծում են` պատճառն այն է, որ նա Գագիկ Ծառուկյանի մտերիմն է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 13․ 02․ 25 թ համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular