ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոստումային «փուչիկների» հերթական «խմբաքանակը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում է հանրային ուշադրությունը շեղել իր իրական խոստումներից, ձևափոխել և այլ լույսի ներքո ներկայացնել։ Մի խոսքով՝ ամենօրյա մանիպուլյացիա: Մենք առիթ ունեցել ենք ներկայացնելու խոստումային «փուչիկների» տարբեր «խմբաքանակներ», սակայն դրանք, կարծես, անվերջ լինեն:

Օրինակ՝ Փաշինյանը նշում էր, թե Հայաստանում ընդունելի աշխատավարձը պետք է լինի 500 հազար դրամ, բայց արդեն 7 տարի նա իշխանության է, իսկ ընդհանուրի մեջ շատ քիչ թիվ են կազմում այն աշխատողները, որոնք 500 հազար դրամի չափով աշխատավարձ են ստանում։ Դե իշխանավորներին չենք հաշվում, նրանց թիվը բավական մեծ է, նրանք շատ ավելին են ստանում, քան 500 հազար դրամն է (սոսկ աշխատավարձի մասին է խոսքը), չհաշված պարգևավճարները: Իսկ միջին աշխատավարձը հանրապետությունում չի գերազանցում անգամ 350 հազարը։ Մյուս կողմից էլ՝ պաշտոնապես նշվող աշխատավարձից էական պահումներ են արվում։ Իսկ կյանքն այսօր այնքան է թանկացել, որ նույնիսկ աշխատավարձերի որոշակի բարձրացումը որևէ դրական փոփոխություն չի բերում մարդկանց սոցիալական վիճակում։ Չէ, փոփոխություն, իհարկե կա, բայց միայն այն առումով, որ բազմաթիվ ուղղություններով նույն ծառայությունների ու ապրանքների համար մարդիկ նախկինում քիչ գումար էին վճարում, իսկ հիմա՝ անհամեմատ շատ։ Այսինքն, Հայաստանի «հպարտ քաղաքացիների» գրպանները Նիկոլ Փաշինյանի օրոք գնալով ավելի ու ավելի են դատարկվում:

Թեմայի հետ կապված՝ Փաշինյանը, աշխատավարձերի բարձրացման հարցը մանուպուլացնելով, տարբեր առիթներով կրկնում է, թե կտրուկ բարձրացրել են ուսուցիչների աշխատավարձերը՝ 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ են տալիս։ Բայց հազարավոր ուսուցիչների մեջ ընդամենը մի քանի տասնյակն են, որ անցել են ատեստավորումը և բարձրացրել են իրենց աշխատավարձերը, մյուսներն անհամեմատ քիչ աշխատավարձ են ստանում։ Այս դեպքում ուղղակի անիմաստ է խոսել այն մասին, թե ուսուցիչները արժանապատիվ աշխատավարձ են ստանում։ Իսկ ցածր վարձատրման պարագայում, երբ աշխատավարձն ընդհանրապես կապված չէ կրթության որակի հետ, նվազում է նաև ուսուցչի մոտիվացիան, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում ընդհանուր կրթական մակարդակի վրա։

Մյուս կողմից էլ՝ մատի փաթաթան են դարձրել այն, որ որոշակիորեն բարձրացրել են գիտաշխատողների աշխատավարձերը, բայց գիտության ոլորտում աշխատողների աշխատավարձն ավելացնելու հետ մեկտեղ այնպիսի պահանջներ են դրվում, որ այդ ոլորտում ընդգրկված աշխատողների թիվը կրճատեն։ Գումարած, որ գիտաշխատողների աշխատավարձերն այնքան ցածր են եղել, որ նույնիսկ որոշակի բարձրացումից հետո ուղղակի անհամեմատելի են իշխանական պաշտոնյաների աշխատավարձերի հետ, որոնցից շատերը սոցցանցերում «զվռնելուց» բացի ոչինչ չեն անում։ Փաշինյանն, իր սովորության համաձայն, երբ միշտ փորձում է լուն ուղտ սարքել, հատուկ շեշտում է, թե գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն իրենք բարձրացրել են 300 %-ով։ Բայց ընդհանուր գիտաշխատողների մեջ գլխավոր գիտաշխատողների քանակը կարող է չանցնել անգամ մի քանի տասնյակը։ Իսկ գլխավոր գիտաշխատողներ ունենալու համար պետք է լավագույն պայմաններ ստեղծել գիտության ոլորտի ավելի ցածր աստիճաններում ընդգրկված մասնագետների համար, որպեսզի նրանք ձգտեն դեպի վերև։

Փաստացի կարելի է արձանագրել, որ Փաշինյանն աշխատավարձերի մասով իր խոստումներն իրականություն չի դարձրել։ Իսկ այս պարագայում լիովին անարժեք է դառնում նրա այն խոստումը, թե մինչև 2050 թվականը յոթնապատկելու են աշխատավարձերը։ Նախ՝ դեռ պետք է կարողանան կրկնապատկել աշխատավարձերը, հետո միայն խոսել յոթնապատկելուց։ Նույնը վերաբերում է նաև աշխատատեղերի ստեղծմանը։ Մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ Փաշինյանը խոստանում է 1,5 միլիոն նոր աշխատատեղ ստեղծել։ Բայց ունենք մի իրավիճակ, երբ աշխատատեղերը ստվերից անցնում են գրանցման դաշտ, ապա այդ թիվը կառավարության ղեկավարը ներկայացնում է ոչ թե որպես, օրինակ՝ արդյունավետ վարչարարության հանգամանք, ինչը ավելի քիչ ազդեցիկ է PR տեսանկյունից, այլ որպես աշխատատեղերի աննախադեպ ավելացում։ Հետաքրքրական է, որ իշխանության գալուց մեկ տարի անց՝ 2019 թվականին, նա հայտարարում էր, թե 2018 թվականի համեմատ 50 հազարից ավելի աշխատատեղ է գրանցվել Հայաստանում՝ փորձելով այն ներկայացնել աշխատատեղերի ստեղծման սոուսով։ Ւսկ ահա 2024 թվականի դեկտեմբերի արդյունքներով Հայաստանում գրանցվել է 778094 աշխատատեղ: Այս ցուցանիշը 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ ավելի է 189 հազարով կամ 34,4 տոկոսով, ինչը շատ փոքր թիվ է յոթ տարվա համար։ Առավել ևս, եթե հաշվի առնենք հենց վերը նշված հանգամանքը և պարզապես նշենք, որ խոսքն ընդամենը «գրանցված աշխատողների» մասին է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular