ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կրակոցներ են եղել, մարդիկ են մահացել իմ գրասենյակում». Զելենսկին՝ պատերազմի սկզբում մահափորձերի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում պատմել է լայնամասշտաբ պատերազմի սկզբում իր դեմ իրականացված մահափորձերի մասին։ Նա հայտարարել է, որ փորձերից մեկի ժամանակ իր աշխատասենյակում մարդիկ են մահացել։

«Շատ առաջնորդներ զանգահարեցին ինձ և ասացին, որ մենք պետք է հեռանանք, դա այն ամենն է, ինչ կար: Այնպես չէ, որ ինչ-որ մեկը զանգել է, ասել, որ դուրս արի, իսկ ես ասացի՝ ոչ: Ճնշումներ եղել են տարբեր կողմերից։ Կային մարդիկ, որոնք ուզում էին սպանել, կրակոցներ ու նման բաներ եղան։ Մեր գրասենյակում ինչ-որ մարդիկ մահացան, այլ մարդիկ կային, որ պաշտպանում էին։ «Տեղի է ունեցել զորքերի դեսանտային վայրէջք և այլն»,- ասել է Զելենսկին։

Երկրի ղեկավարը հավելել է, որ միաժամանակ եղել են վերջնագրեր Մոսկվայից, ռուսները ճնշում են գործադրել, և, ըստ նրա, «զանազան մարդկանց կողմից կոչեր են եղել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular