ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ձուեփիչ

ՖՈՏՈ

Դժվար է պատկերացնել ժամանակակից աշխարհն առանց էլեկտրական սարքերի, որոնք հեշտացնում են մեր առօրյան։ Միկրոալիքային վառարանը, էլեկտրական թեյնիկը, աման լվացող մեքենան և շատ այլ սարքեր գուցե այնքան էլ անհրաժեշտ չեն կյանքի համար, բայց դրանք ժամանակակից կյանքում հարմարավետ ապրելու նախապայման են: Բոլոր էլեկտրական սարքերն ունեն մեկ գործառույթ, որը միավորում է դրանք՝ խնայում են ժամանակը և ռեսուրսը, որը միշտ պակասում է:

Էլեկտրական կենցաղային տեխնիկայի մեծ մասը հայտնագործվել է 19-րդ դարում՝ լվացքի մեքենա, էլեկտրական վառարան, մածուն պատրաստող սարք։ Տնային տնտեսուհիների կյանքը հեշտացնելու համար ստեղծված սարքերից է նաև ձուեփիչը: Ժամանակի ընթացքում այդ սարքի միայն արտաքին բաղադրիչներն են փոխվել, դարձել ավելի կոմպակտ, գեղեցիկ և էրգոնոմիկ, հայտնվել են խելացի մոդելներ, որոնք կառավարվում են համակարգչի կողմից՝ առանց մարդու միջամտության:

Ձվի օգուտները բոլոր բժիշկները բարձր են գնահատել դեռ 18-րդ դարից սկսած: Վիտամինների, հանքանյութերի, սպիտակուցների և ամինաթթուների օպտիմալ պարունակությունը թույլ է տալիս ձուն համարել ամենաօգտակար և հեշտ մարսվող մթերքը։ Ավանդական սննդակարգով խորհուրդ է տրվում ամեն առավոտ ուտել եփած ձու, այն առողջարար է և հագեցնում է։ Բայց ինչպե՞ս եփել ձվերը մեծ ընտանիքի համար: Ձուեփիչը հեշտացնում է դա, իսկ ներկառուցված թայմերի շնորհիվ խնայում է ժամանակն ու էլեկտրաէներգիան։

Ձվերը սովորական եղանակով եփելու համար օգտագործում են կաթսա և ջուր, բայց ձուեփիչում այն եփվում է գոլորշու միջոցով: Սովորական եղանակով ձու եփելիս ջուրը հաճախ է թափանցում ձվի կեղևի միջով, իսկ եռացող ջրի հետ աշխատելն անհարմար է, մեծ է վնասվածքների և այրվածքների վտանգը։

Առաջին ձուեփիչը բաղկացած էր կաթսայից, որի մեջ ջուր էին լցնում, վրան ձվերով ցանց էին դնում, և ամբողջը ծածկում կափարիչով։ Այդ առաջին մոդելի դեպքում մարդու մասնակցությունը չէր բացառվում, անհրաժեշտ էր վերահսկել ձվերի պատրաստությունը և ջրի եռումը։ Անցումը վառարանից և գազից էլեկտրական պատրաստման եղանակներին հնարավորություն տվեց ձուեփիչներում ներկառուցել թայմերներ։ Այդ դեպքում հնարավոր դարձավ վերացնել մարդու մասնակցությունը ձվի եփման գործընթացին։

Ձուեփիչների հիմնական տարրերը մինչ օրս էլ չեն փոխվել: Ժամանակակից ձուեփիչները ևս ունեն ջրի տարա, ցանց և կափարիչ: Ջեռուցման տարրն անջատվում է, հենց որ ամբողջ ջուրը գոլորշիանում է։ Իր կոմպակտության շնորհիվ այդ սարքը կարող եք ձեզ հետ տանել գործուղման կամ օգտագործել այն պայմաններում, որտեղ խոհանոց չկա։

Ժամանակակից ձուեփիչը համեմատաբար էժան սարք է, բայց որը հեշտացնում է կյանքը: Այն օգտագործելիս անհնար է եռման ջրով այրվել կամ ջարդել ձվերը։ Ներկառուցված թայմերը թույլ է տալիս մոռանալ դրա մասին մինչև նախաճաշը պատրաստ կլինի։  Այդ օգտակար գյուտի շնորհիվ հնարավոր է արագ և առանց ավելորդ ծախսերի Զատկի տոնին պատրաստել շատ խաշած ձու։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular