ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանների վրա կրակnցներ արձակածը կալանավորել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ՝ փետրվարի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան (Չարենցավանի նստավայր), որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Բ.-ի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արշակ Հարությունյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է Տ. Բաղյանի միջնորդությունը (փաստերն այնքան զորեղ են եղել, որ այլ ելք չէր էլ կարող լինել), և դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել, ինչից հետո Կարեն Բ.-ն, ով կասկածվում է հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք կրելու, իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակվելու մեջ, դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 9-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութայան Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:  

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, կարճ ժամանակ անց «ձախ ամնկահոդի բաց հրազենային կոտրվածք, օտար մարմին» ախտորոշմամբ ևս 1 քաղաքացի էր տեղափոխվել իրենց մոտ: 

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ վիրավորներն են Արթուր Ս.-ն և Վախթանգ Ա.-ն:
 
Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները, ապա ահազանգով ժամանած ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերոժ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից կրակված 3 պարկուճ, գլխարկ, արնաման հետքեր: 
 
Դեպքի փաստով քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստղեծվել էր քննչական խումբ, քննչական խմբի ղեկավար Տ. Բաղյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ: 
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ ժամը 22:00-ի սահմաններում Կարեն Բ.-ն գնացել էր Կոտայքի մարզ Նոր գյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող Վախթանգ Ա.-ին պատկանող տուն, որտեղ սպանելու նպատակով հայհոյանքներ էր հնչեցրել, ապա հարձակվել այնտեղ գտնվող Արթուր Ս.-ի վրա, էլեկտրական սղոցով հարվածել վերջինիս գլխին, հետո վերցրել այնտեղ եղած կացինը, կրկին հարվածներ հասցրել նրան, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել օգնության հասած Վախթանգ Ա.-ի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Վախթանգ Ա.-ն ստացել էր հրազենային վնասվածք, իսկ կրակողը դեպքի վայրից «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի: 

Կոտայքի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի գլխավորությամբ պարզել էին, թե որ ուղղությամբ էր փախել նա և գնացել են այդ ուղղությամբ: 
 
Հասնելով Քանաքեռավան գյուղի տարածքում գործող բենզալցակայնի մոտ, Կարեն Բ.-ն չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» օրինական պահանջին, ապա կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ: 

Ի վերջո քրեական ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել նրան ու բերման ենթարկել ոստիկանություն: 
 
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular