ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Եվ վերջ՝ մենք հեռացել ենք». Սատանովսկին «թաղել» է ամեն կողմից տանջված Հայաստանի Ռուսաստանից օգնության հույսերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն արտաքին անվտանգության և աշխարհի քարտեզի վրա  պահպանման հարցերում շարունակում է հույսը դնել Ռուսաստանի վրա, բայց վերջինս այլևս չի անհանգստանալու իր հետ խզած Երևանի ճակատագրով, հիշեցրել է քաղաքագետ և արևելագետ Եվգենի Սատանովսկին, գրում է dzen.ru–ն։

Փորձագետի կարծիքով, Հարավային Կովկասը դարձել է աշխարհաքաղաքական մի քանի խոշոր խաղացողների մարտադաշտ, սակայն այժմ Ռուսաստանը նրանց թվում չէ։ Անդրկովկասում հատվել են այնպիսի պետությունների ազդեցության ոլորտները, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, ինչպես նաև կոլեկտիվ Արևմուտքը, որը շարունակում է հավակնել համաշխարհային գերիշխանության:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Սատանովսկին համոզված է, որ արտասահմանյան Կովկասն աստիճանաբար հեռանում է նրա ազդեցության գոտուց՝ չնայած մի քանի դար տևած պատմությանը։ Բացատրելով այդ պարադոքսալ իրավիճակը քաղաքագետը բերել է Մոլդովայի և Ռումինիայի օրինակը, որոնք խոսում են ռոմաներեն լեզվով հռոմեացիների հեռանալուց գրեթե երկու հազարամյակ անց։

Սատանովսկին զարմանում է նրանից, թե ինչո՞ւ Ռուսաստանը պետք է ավելի շատ մտածի Հայաստանի ճակատագրի մասին, քան հենց Հայաստանի ղեկավարությունը։ Արևելագետը հիշեցրել է, որ հանրապետությունը գլխավորում է արևմտամետ Նիկոլ Փաշինյանը, ով ամեն ինչ արել է երկիրը Ռուսաստանի ազդեցության և շահերի գոտուց հանելու համար։ Դրանից հետո Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում Ռուսաստանի միջամտության վրա հույս դնելը միամտություն է, ընդ որում նման սցենար վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ եղել է։

«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է հիմա անհանգստանանք մի երկրի համար, որը ղեկավարում է մի մարդ, ում դերը հայոց պատմության մեջ, հավանաբար, շատ նման կլինի Զելենսկու դերին Ուկրաինայի պատմության մեջ», - ասել է Սատանովսկին YouTube ալիքում։

Քաղաքագետն Անդրկովկասն անվանել է Ռուսաստանի կողմից կորցրած և հարց է հնչեցրել, թե արդյո՞ք տեսանելի ապագայում այնտեղ կմնա ԽՍՀՄ կամ Ռուսական կայսրություն հիշեցնող որևէ բան։ Նա կոչ է արել քաղաքական գործիչներին, փորձագետներին, դիվանագիտական անձնակազմին և ԶԼՄ-ներին չխաբել իրենց Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հարցում, սակայն ընդունել է, որ տարածաշրջանից հեռանալը դրական գործոն չէ Մոսկվայի համար։ Այդ միտումն ամրապնդվել է արտաքին քաղաքական միջավայրով, երբ Ռուսաստանի հիմնական ուշադրությունը տեղափոխել է այլ տարածաշրջաններ, առաջին հերթին Ուկրաինա և Արևելյան Եվրոպա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular