ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները մերժվում են. նրան վերագրվում են անհեթեթ մեղադրանքներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 10-ին Բաքվի ռազմական դատարանում  շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը, որի ժամանակ ևս պետական մեղադրողը  վերսկսել է ընթերցել ծավալուն «մեղադրական եզրակացությունը», որը մի քանի հատոր է կազմում և ընդգրկում է իրադարձություններ, որոնք կապ չունեն  Ռուբեն Վարդանյանի գործունեության հետ:

Freearmenianprisoners.com կայքը հրապարակում է  որոշ մանրամասներ լսումներից, որոնք Վարդանյանի ընտանիքին հասանելի են դառնում տեղի փաստաբանի միջոցով:

Փետրվարի 10-ի նիստում  Ռուբեն Վարդանյանը դատական կոլեգիայի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ՝ հիմնավորելով իր խնդրանքը հետևյալ փաստերով․

– Իրավունքների խախտում. դատական կոլեգիան անտեսել է դատավարական իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել նախաքննական փուլում։

Միջազգային իրավական նորմերի անտեսում․ դատարանն անտեսել է միջազգային կիրառելի չափորոշիչները, որոնք կարող էին ապահովել դատավարության արդարությունը:

Թարգմանական սխալներ. տրամադրված նյութերը պարունակել են թարգմանական լուրջ սխալներ ու աղավաղումներ, ինչը նաև հենց դատարանն է ընդունել:

– Դատական ​​անհամապատասխանություններ. նախնական լսումների ժամանակ դատարանը միայն մեկ միջնորդություն է բավարարել (հետաձգման վերաբերյալ), մինչդեռ մնացած բոլոր միջնորդությունները մերժվել են և դուրս են մնացել դատարանի որոշումից:

Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը վերահաստատել է դատական կոլեգիայի բացարկի միջնորդությունը՝ հղում անելով իրավական նորմերին, ինչպես նաև անձամբ հաստատելով դատավարական խախտումները, որոնց ականատեսն է եղել որպես նախաքննական գործընթացի մասնակից: Դատարանը, սակայն, այս միջնորդությունը թողել է առանց քննարկման։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է և հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 13-ին:  Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը նախատեսված է այսօր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular