ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պետք է դառնա ոչ բլոկային պետություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Աշխարհաժողով» շարժման հիմնադիր, «Հայկական երազանք» գրքի հեղինակ Սարգիս Ծատուրյանը հայերին կոչ է անում հաշտվել Աստծո հետ: «Ի՞նչ է նշանակում հաշտվել Աստծո հետ։ Աստծո հետ խաղաղությունը Նրա պատվիրանները պահելն է: Յուրաքանչյուր կրոն ունի իր պատվիրանները: «Աշխարհաժողով» շարժումն աշխարհը կրոնական գծերով չի բաժանում: Մենք սիրում և ընդունում ենք բոլոր հայերին, անկախ նրանից, թե ինչ կրոնի են պատկանում: «Աշխարհաժողով»–ի համար կարևոր չէ քրիստոնյա ես, մուսուլման, թե աթեիստ: Մեզ համար կարևոր է մի բան՝ հայերը ճանաչո՞ւմ են Մեծ Հայքի 15 գավառները որպես իրենց հայրենիք, թե՞ ոչ։ Եթե մարդն ընդունում է դա, ուրեմն ունի լիարժեք բարոյական իրավունք մաս կազմելու «Աշխարհաժողով»–ի՝ հայոց հողի ժառանգորդների համահայկական համագումարին։ Մեր դռները բաց են բոլոր այն հայերի համար, ովքեր պատրաստ են մասնակցել «Աշխարհաժողով»–ի՝ կառավարման համահայկական մոդելի վերականգնմանը»,- MIASIN.RU-ին տված հարցազրույցում ասել է Ծատուրյանը, գրում է realtribune.ru–ն։

Քաղաքական գործչի խոսքով հայերի ներկայիս խնդիրներից շատերի պատճառը պատմության ընթացքում կատարած մեղքերն են։ «Ամենատարածված մեղքը հպարտությունն է։ Պատահական չէ, որ մեծն Գարեգին Նժդեհն էգոիզմը (եսասիրություն) անվանել է մեր ժողովրդի հոգսերի հիմնական պատճառը։ Մենք պետք է հաշտություն կնքենք Աստծո հետ, այսինքն նոր Պայմանագիր կնքենք նրա հետ ապաշխարությամբ։ Բայց ապաշխարությունը սկսվում է սեփական սխալներն ընդունելուց: Եվ դա ամենադժվարն է, քանի որ միայն ուժեղ և փորձառու մարդիկ կարող են խոստովանել, որ նախկինում սխալվել են։ Ինչո՞ւ չենք կարողանում հաշտվել թուրք ու ադրբեջանցի ֆաշիստների հետ։ Որովհետև նրանք չեն ընդունում հայերի դեմ իրենց կատարած հանցագործությունները, չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը և մեր հայրենիքի օկուպացիան։ Թուրքերը շատ են հեռու Աստծուց, նրանք հրաժարվում են ապաշխարել», - բացատրել է նա:

Հայերի համար մեկ այլ կարևոր խնդիր, ըստ Ծատուրյանի, այն է, որ իրենց սովորեցրել են, որ միակ ընտրությունը Ռուսաստանի և Թուրքիայի, կամ Ռուսաստանի և Արևմուտքի միջև է: «Իրականում դա կեղծ ընտրություն է, որը կոռումպացնում և նվաստացնում է հայ ժողովրդին։ Հայաստանի իշխանությունները պետք է վարեն բացառապես հայանպաստ քաղաքականություն, այլ ոչ թե ռուսամետ, արևմտամետ կամ թուրքամետ։ Մեր արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի չեզոքության սկզբունքի վրա: Հայաստանը պետք է դառնա ոչ դաշինքային պետություն և միջազգային ասպարեզում հռչակի իր արտաբլոկային կարգավիճակը»,- ​​ասել է «Աշխարհաժողով» շարժման հիմնադիրը։

Ըստ Ծատուրյանի միայն դրանից հետո Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց դա չպետք է արվի հանուն ՆԱՏՕ-ի։ «Մենք ապավինելու ենք պաշտպանության ոլորտում երկկողմ համաձայնագրերին այն երկրների հետ, որոնք պատրաստ են աջակցել Հայաստանին թուրք-բաքվի օկուպացիայի դեմ պայքարում։ Խոսքն Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի և ցանկացած այլ երկրի մասին է, որը հայ ժողովրդին տեսնում է որպես իր ռազմավարական դաշնակից։ Իմ թվարկած երկրները շահագրգռված են, որ Հայաստանը գրավի իր պատմական տեղը Եվրոպայի և Ասիայի միջև Մետաքսի ճանապարհին` ի շահ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների»,- ամփոփել է Ծատուրյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular