ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ է նա փնտրում հարազատ վայրում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտաքին քաղաքականության «վեստերնացումը» Հարավային Կովկասի իրավիճակի, այդ տարածաշրջանի հին մարտահրավերների և նոր միտումների քննարկման ամենաթեժ թեմաներից է, գրում է politcom.ru–ն։ Նիկոլ Փաշինյանի այցը Վաշինգտոն հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ անդրադառնալու այդ թեմային, հասկանալու Երևանի դեպի Արևմուտք շրջադարձի մասշտաբները և պատասխանելու այն հարցին, թե արդյո՞ք այս փոփոխություններն անշրջելի են։

Այսպիսով, Հայաստանի վարչապետը գնացել է Վաշինգտոն։ Ի՞նչ է նա փնտրում հարազատ վայրում: Միանգամից ասենք, որ այդ այցը սովորական իրադարձություն չէ։ Ամերիկյան մայրաքաղաք այցելելու համար կան պաշտոնական և ավելի խորը պատճառներ։ Փաշինյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացված Խղճի ազատության միջազգային գագաթնաժողովին։ Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակով է քարոզում իր իմիջը որպես կրոնական ազատության հովանավոր ամբողջ աշխարհում: Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) ամերիկյան կառավարության անկախ խորհրդատվական մարմին է, որն առանձնացված է Պետդեպից և գործում է երկկուսակցական հիմունքներով:

Բայց Հայաստանը դե ֆակտո միակրոն երկիր է, բացի դա դժվար թե խղճի ազատության հարցն առանցքային առաջնահերթություն լինի անձամբ Փաշինյանի և նրա թիմի համար։ Այնպես որ, կարևոր է հասկանալ պատճառները, որոնք նրան տարել են ԱՄՆ։ Այս պահին Երևանի համար հատկապես արդիական են մի քանի խնդիրներ:

Նախ Փաշինյանը ցանկանում է Դոնալդ Թրամփի թիմին ցույց տալ, որ Ջո Բայդենի հետ ակտիվ համագործակցությունը ոչ թե անձնական էր, այլ ԱՄՆ-ի հետ համակարգային հիմքով համագործակցելու շահագրգռվածություն։ Իզուր չէ, որ նախարարների կաբինետի ղեկավարը դիմել է նոր վարչակազմին Հարավային Կովկասին ավելի մեծ ուշադրություն դարձնելու հուզական կոչով։

Երկրորդ, նպատակ կա Բաքվին չզիջել Վաշինգտոնի ուշադրությանը հասնելու մրցակցության մեջ։

Երրորդ հերթին, անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում Փաշինյանի դիվերսիֆիկացման հեռանկարներին, Հայաստանի վարչապետը հաստատակամորեն հավատարիմ է Վաշինգտոնում, Դելիում և Թեհրանում իր երկրի անվտանգության աղբյուրներ փնտրելուն, իհարկե, չմոռանալով Մոսկվայի մասին։ Բայց իրականության մեջ դա լավագույն ձևով չի ստացվում։ Անգամ բավական է կարդալ իշխանամետ ռեսուրսները տեսնելու համար, թե ինչ գոհունակություն են ապրում առկա տեքստերի հեղինակները կապված Հարավային Կովկասում սահմանների վերանայման անթույլատրելիության մասին Բաքվին ուղղված իրանական վերջին ազդանշաններից։ Բայց ինչպե՞ս կարելի է դա համատեղել ԱՄՆ-ի հետ բարեկամության հետ։ Դա մեծ առեղծված է:

Չորրորդը,  Փաշինյանը փորձում է օգտագործել ամերիկյան հարթակն այլ ուժերին ազդանշաններ ուղարկելու համար։ Մասնավորապես նա Մոսկվային ցույց է տալիս, որ մտադիր է «յուրաքանչյուր քրոջը մի զույգ ականջօղեր տալ», իսկ Բաքվին ու Անկարային ապացուցել վրեժխնդրության հանդեպ իր հետաքրքրության բացակայությունը և աշխարհաքաղաքական մինիմալիզմին նվիրվածությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular