ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ժխտում է Հայոց ցեղասպանությունը. սկանդալային հայտարարությունը և դրա հետևանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շվեյցարիայի հայկական սփյուռքին ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունը վրդովմունքի փոթորիկ է առաջացրել ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ արտերկրի հայերի շրջանում։ Քաղաքական գործիչը փաստորեն կասկածի տակ է դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության բուն փաստը հայտարարելով, որ այդ թեման արհեստականորեն է բարձրացրել Մոսկվան Սառը պատերազմի տարիներին, գրում է ptoday.ru–ն։

Այժմ Փաշինյանին քրեական մեղադրանք է առաջադրվել, քանի որ ՀՀ օրենսդրությունը պատիժ է նախատեսում ցեղասպանությունը ժխտելու համար։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հիշեցրել է, որ գործում է ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը, որը ցեղասպանության հրապարակային ժխտման, արդարացման կամ ցեղասպանության քարոզչության համար նախատեսում է մինչև չորս տարվա ազատազրկում։ Բազմաթիվ իրավաբանների և հասարակական գործիչների կարծիքով Փաշինյանի խոսքերն այդ հոդվածի շրջանակում են։

Ի պատասխան վարչապետի հայտարարությունների Ռուսաստանի հայերի միությունը կտրուկ է արտահայտվել մեղադրելով նրան պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու և ցեղասպանության ապացուցված փաստը կասկածի տակ դնելու փորձի մեջ։ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Փաշինյանի ելույթն անվանել է «ազգային արժանապատվությունից հրաժարում»։ Նա ընդգծել է, որ այդ կերպ վարչապետը ոչ միայն նսեմացրել է 1,5 միլիոն զոհերի հիշատակը, այլ նաև բացահայտ զիջումների է գնում Թուրքիային ձգտելով ամեն գնով կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ։

Իր խոսքերի հիմնավորման մեջ Փաշինյանի հիմնական փաստարկն այն է, որ ցեղասպանության թեման իբր Խորհրդային Միությունը բարձրացրել է միայն 1950-ականներին՝ Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական առճակատման շրջանակներում։ Նրա կարծիքով Մոսկվան օգտագործել է այդ հարցը ՆԱՏՕ-ի դաշնակից դարձած Թուրքիայի դեմ պայքարում։ Այս կերպ նա փորձում է ապացուցել, որ հայկական ողբերգությունը դարձել է խորհրդային քաղաքականության գործիք, այլ ոչ թե օբյեկտիվ պատմական փաստ։

Այս հռետորաբանությունը տեղավորվում է Փաշինյանի քաղաքականության ընդհանուր ուղղության մեջ, ով վերջին տարիներին գնալով ավելի շատ քայլեր է ձեռնարկում Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու ուղղությամբ։ Քաղաքագետները բազմիցս նշել են, որ Հայաստանի ղեկավարն իրականում գնում է դեպի արևմտամետ կուրս չնայած Մոսկվայի հետ երկրի սերտ տնտեսական և ռազմական կապերին։ Սա առաջին անգամը չէ, որ Փաշինյանը թերահավատություն է ցուցաբերում ցեղասպանության ճանաչման հարցում: 2023 թվականին ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, նա միտումնավոր խուսափել էր այդ եզրույթից այն փոխարինելով «մեծ ջարդ» արտահայտությամբ։ Այդ տերմինը հաճախ օգտագործում են նրանք, ովքեր չեն ցանկանում ուղղակիորեն ճանաչել ցեղասպանության փաստը։

Ավելին, Փաշինյանն իր շվեյցարական ելույթում փաստացի մեղադրել է հայերին, ովքեր հավատալով Ցարական Ռուսաստանի խոստումներին Օսմանյան կայսրության դեմ ապստամբության պատճառով «մեծ ջարդի» զոհ դարձան։ Նման հայտարարությունները վրդովմունքի ալիք են բարձրացրել ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնական շրջանակներում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն ամենակարևոր երաշխիքն է, որ ապագայում նման հանցագործությունները չեն կրկնվի։ Հայ եկեղեցին դատապարտել է Փաշինյանի պատմությունը քաղաքական նպատակահարմարությանը համապատասխան վերաիմաստավորելու փորձերը։

Հարկ է նշել նաև, որ Շվեյցարիայում, որտեղ վարչապետն արել է իր հայտարարությունները, Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեական հանցագործություն։ Այդ առումով հնարավոր է, որ Փաշինյանին դատի տան նաև եվրոպական այդ երկրում։

Հայոց ցեղասպանության թեմայով Փաշինյանի սկանդալային հայտարարությունները սուր արձագանք է առաջացրել հասարակության մեջ և կարող է հանգեցնել լուրջ քաղաքական և իրավական հետևանքների։ Շահարկելու և Մոսկվային այդ հարցում մեղադրելու նրա փորձը դժվար թե աջակցություն գտնի հայ ժողովրդի մեջ, որը տասնամյակներ շարունակ պայքարել է 1915 թվականի ողբերգության ճանաչման համար: Տարածաշրջանում աճող միջազգային ճնշման և քաղաքական անկայունության պայմաններում նման հայտարարությունները վտանգավոր խաղեր են, որոնց հետևանքները կարող են չափազանց լուրջ լինել ինչպես անձամբ Փաշինյանի, այնպես էլ ողջ Հայաստանի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular