ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այն իրավապահները, որոնք գործ կհարուցեն Փաշինյանի դեմ ու կդատեն նրան, Հայոց պատմության մեջ կմտնեն որպես իրապես Հայրենիքին ծառայողներ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներկա իշխանությունները հայ ժողովրդի դեմ համակարգված պայքար են մղում: Նրանք ոչ միայն իրենք են տարբեր երկրներ, Հայաստանի տարբեր բնակավայրեր այցելում ու գեներացնում հակահայկական գաղափարներ ու թեզեր, այլև այդ նպատակով ամենուր վարձում ու ներդնում են իրենց զոմբիներին: Վերջիններս ավտոբուսներում, տաքսիներում, փողոցներում, նույնիսկ ինքնաթիռներում բառ առ բառ կրկնում են հայ ազգի մեծագույն դավաճանի խոսքերն ու մոտեցումները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտման ու 44-օրյա պատերազմում փաշինյանական պարտության, հազարավոր զոհերի և Արցախի կորստի վերաբերյալ:

Այս մասին ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Իր վերջին եթերներից մեկում անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչպս նաև Նիկոլ Փաշինյանի այն «քարոզչությանը», թե «կայսրության» կողմից է մեզ պարտադրվել այդ թեման, Կարապետյանը մասնավորաբար նշել է, որ իրականում նույնիսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է կառուցվել հայ ուսանողների, երիտասարդների ցույցերի, ճնշման արդյունքում, այլ ոչ թե թելադրված է եղել ինչ-որ տեղից կամ ինչոր մեկի կողմից: Անդրադառնալով նույն Նիկոլ Փաշինյանի այն «հարցադրմանը», թե ինչու, ասենք, մինչև 1939 թվականը Ցեղասպանության մասին չէր խոսվում, Կարապետյանը հիշեցնում է, որ առաջին անգամ Ցեղասպանություն տերմինը 1944 թվականին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Նա այս տերմինով նկարագրել էր ոչ միայն համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը հրեաների նկատմամբ, այլև 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Միևնույն ժամանակ Կարապետյանը նշում է, որ այս հարցերը պետք է պարբերաբար բարձրաձայնեն ոչ միայն քաղաքական, հասարակական գործիչները, այլև առաջին հերթին մասնագետները, փորձագետները, գիտնականները:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը Հայաստանում քրեորեն պատժելի է: «Ինչն է շատ Հայաստանում, դատախազներն ու քննչական մարմինները: Եվ ես հույս ունեմ, որ նրանք Հայաստանին են ծառայում: Այն դատախազը, որը քրեական վարույթ կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, կարող է մտնել Հայոց պատմության մեջ որպես մարդ, որն անկեղծորեն ծառայել է Հայրենիքին: Նույնը վերաբերում է այն քննիչին, որը կքննի Նիկոլ Փաշինյանի գործը, ինչպես նաև այն դատավորին, որը կդատապարտի Նիկոլ Փաշինյանին»,-ասում է Կարապետյանն ու հավելում, թե այս կամ այն քաղաքական գործչի վրա մտացածին գործեր կարելը, նկարելն, ի վերջո, կավարտվի նրանով, ինչ այսօր կատարվում է ԱՄՆ-ում, երբ բոլոր նրանք, ովքեր գործեր են կարել Թրամփի վրա, ովքեր ասում էին, թե նա «ռուսական շպիոն» է, հիմա պատասխանատվության են ենթարկվում ստի ու կեղծիքի համար:

«Բայց մեզ մոտ ավելի կոշտ է լինելու ամեն ինչ: Պետության այսպես կոչված ղեկավարի հետ նստելու են բոլորը, ովքեր գործեր են կարել, ովքեր նրա թելն են թելել, ընդ որում՝ գուցե ավելի խիստ, քան ինքը: Որովհետև Նիկոլ Փաշինյանը փորձելու է «ատմազկա» լինել, նա շատ փող ունի, վարձելու է արևմտյան հայտնի փաստաբաններ, որ իրեն պաշտպանեն: Ավելին, նա հիմա տուն է «նայում», որտեղ ցանկանում է հետագայում ապրել: Հասկանալի է՝ ոչ Հայաստանում: Իսկ մյուսները շանս չունեն»,-ասում է Արշակ Կարապետյանն ու հավելում, որ բոլոր այն հայերը, որոնք ոտնձգություն կկատարեն Հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ, նրանք իր համար հայրենիքի դավաճաններ են:

Ըստ Կարապետյանի, միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լինել այդ երկրի հետ քաղաքակիրթ հարաբերությունների ու այն բանի երաշխիք, որ Թուրքիան այլևս երբեք նման բան չի անի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular