ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանությունների սպասարկուները, իշխանական քարոզչամեքենան քափուքրտնքի մեջ փորձում են համոզել հանրությանը, ԱՄՆ-ում Փաշինյանին լուրջ են ընկալել և ընդունել։ Մինչդեռ, տարրական տրամաբանություն ունեցող մարդու համար ակնհայտ է, որ Փաշինյանին իրականում ցույց տվեցին իր տեղը, իսկ Վաշինգտոն այցից քաղաքական որևէ դիվիդենտ քաղելն անհնար է։ Միգուցե, իշխանական զոմբիների օրեցօր նոսրացող բանակին դեռ կարելի է երկարականջ կենդանու տեղ դնել, բայց ՀՀ գիտակից քաղաքացիների համար ամեն բան պարզ է։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով այցը, նշում է, թե Նիկոլ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։

Այս հարցի պատասխանը նա կարող էր ստանալ այնպիսի մարդկանցից, որոնք Վաշինգտոնում քաղաքական որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ են՝ նախագահը, պետքարտուղարը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, պաշտպանության քարտուղարը, Պետդեպարտամենտի առանցքային պաշտոնյաները, հետախուզական համայնքի (Intelligence Community) ղեկավարությունը և այլք։

«Էական կարող էին լինել նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակի և Սենատի մեծամասնության առաջնորդի հետ հանդիպումները․ նրանք որոշումներ չեն կայացնում, սակայն կարող են ազդեցություն ունենալ որոշումների վրա։ Ինչպես հայտնի է, Փաշինյանը նման մարդկանց հետ չի հանդիպել։ Իհարկե, փոխնախագահ Վենսը լավ իմիջ ունեցող և քաղաքական ապագա ունեցող գործիչ է, սակայն, դժբախտաբար, քաղաքական որոշում կայացնող չէ և, վստահ եմ, առանձնապես տեղյակ էլ չէ վարչակազմի նախատեսած քաղաքականությունից Հայաստանի նկատմամբ։ Սա մոտավորապես նույնն է, որ ինչ որ պետության ղեկավար Հայաստանի հետ քաղաքական հարց ունենա և հանդիպի ՀՀ նախագահի հետ այդ հարցը լուծելու համար»,- նշում է ամերիկագետը:

Փաստացի, Փաշինյանը վերադարձել է ավելի շատ հարցերով, քան ուներ մինչ այցը։ ՌԴ հետ հարաբերությունները վատթարացնելով՝ գործող իշխանությունները չեն կարողացել նոր հարաբերություններ ստեղծել Արևմուտքի հետ։ Եվ այժմ Հայաստանը տանում են նոր արհավիրքների, որոնք, դժբախտաբար, այնքան էլ հեռու չեն։ 

Էլլա Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular