ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ, մաքուր, միամիտ ու պարզ երեխա էր: Ե՛վ հանգիստ էր, և՛ աշխույժ: Բնավորության այս երկու գիծն էլ իրեն բնորոշ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Հայկի մայրիկը:

Հայկը ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է: Սովորել է Մարալիկի թիվ 1 դպրոցում գերազանց առաջադիմությամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է Մարալիկի արհեստագործական ուսումնարանում, այն նույնպես ավարտել է գերազանցությամբ: Մայրիկն ասում է՝ «մաքուր» տետրեր ուներ որդին: «Իր զոհվելուց հետո տնօրենը զանգահարեց, խնդրեց տետրերը դպրոցին փոխանցել: Այնտեղ Հայկս անկյուն ունի, իր տետրերն էլ այդ անկյունում են դրել: Բոլորին ցույց են տալիս, թե որքան գեղեցիկ ձեռագիր ուներ Հայկը, որքան խնամքով էր պահում իր տետրերը: Սովորելու ընթացքում որևէ առարկա չի առանձնացրել, բոլորն էլ մեծ սիրով է սովորել: Դասերը պատրաստում էր առանց մեր օգնության: Տղա էր, բայց մեկ օր չի եղել, որ ես իրեն ուղղություն տամ, թե դաս սովորի կամ էլ ինչոր բան կարդա, ամեն ինչ ինքնուրույն արել է: Մինչև աշխատանքից վերադառնում էի, Հայկն իր դասերը սովորած էր լինում, դեռ մի բան էլ քույրերին էր տառերը սովորեցնում, դասերի հարցում օգնում: Շատ յուրահատուկ երեխա էր»: Դպրոցին զուգահեռ Հայկը նաև կարատեի է հաճախել, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր է. «Գավաթն ու պատվոգրերը հիմա տան իր անկյունում են»:

Ուսումնարանում սովորելուն զուգընթաց Հայկն աշխատել է լաբորատորիայում: «Ճանապարհների բետոնի, ցեմենտի խտությունն էր որոշում: Բայց իր ցանկությունն էր բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը: Բանակից վերադառնալուց հետո որոշել էր բարձրագույն կրթություն ստանալ, ուզում էր համակարգում ծառայել, ոստիկան դառնալ»:

Մայրիկը ժպիտով է հիշում իր ու որդու զրույցները: «Ասում էր. «Մա՛մ ջան, հենց բանակից եկա, իրար հետ կգնանք Երևան: Քեզ Մարալիկում չեմ թողնի»: Հայրիկն էլ հարցնում էր՝ Հա՛յկ, ինձ չե՞ս տանելու: «Չէ, մամայիս հետ եմ գնալու»»: Այս զրույցն այնպիսի լիաթոք ծիծաղ պարգևեց մեզ, կարծես ոչինչ էլ չէր եղել, կարծես Հայկը շուտով զորացրվելու և իրագործելու էր իր ցանկությունը:

2019 թ. հուլիսի 15-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Մատաղիսում: Մայրիկն ասում է՝ շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը: «Խելացի էր, գեղեցիկ ձեռագիր ուներ, և զորամասում իրեն էին հանձնարարում գրելու հետ կապված բոլոր աշխատանքները: Երբ զանգահարում էինք, ասում էր՝ մա՛ ջան, գրավոր եմ գրում: Հետո Հայկիս հակատանկային տեղափոխեցին: Շատ ոգևորված էր ծառայում, բոլորին գովում էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Երբ մենք էինք գնում իրեն տեսնելու, բոլորը՝ լեյտենանտ, հրամանատար, բոլորբոլորը մեզ ասում էին՝ ինչ լավ տղա ունեք: Ոչ մի բողոք չի ունեցել Հայկս, ոչ էլ իրենից են դժգոհել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը փոխեց ոչ միայն Հայկի, այլև հազարավոր տղաների կյանքի ընթացքն ու պատմությունը: Հայկի վերջին զրույցն ընտանիքի անդամների հետ պատերազմի սկսվելու նախորդ օրն էր: «Սեպտեմբերի 26-ի երեկոյան զրուցեցինք: Տրամադրությունը շատ լավ էր, զրուցեցինք ու իրար բարի գիշեր մաղթեցինք այն մտքով, որ մեկ էլ հաջորդ օրն ենք խոսելու: Բայց երկու ժամ հետո նորից զանգահարեց, տրամադրությունը փոխված էր, սկսեցինք անհանգստանալ, երբեք նման տրամադրություն չէր ունեցել: Ինչ հարց ասես իրեն տվեցինք, բայց ոչինչ չասաց: Հարցրեցի՝ հո կռիվ չի եղել, Հայկ ջան, ինչոր բան է պատահե՞լ: «Չէ, մա՛ ջան, ինչ պետք է լինի, ամեն ինչ նորմալ է»: Բայց հետո արդեն իմացանք, որ տղաներին ասել էին, թե պատերազմ է, բոլորդ տուն զանգեք, խոսեք: Իրենց զգուշացրել էին, բայց մենք դա իրենից չիմացանք: Տղաներից մեկը, որը ողջ էր մնացել, պատմեց, որ այդ օրը կապիտանն ասել է, թե բոլորդ տուն զանգեք, զրուցեք տանեցիների հետ: Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ մատաղ էին արել, բոլորով հավաքվել էին, հրաշալի օր ունեցել, այնքան ոգևորված էր պատմում այդ օրվա մասին: Հայկս ասում էր՝ մա՛մ ջան, սիրուն նկարներ ունեմ, կուղարկեմ, կտեսնեք»: Բայց նկարներն ուղարկել Հայկը չի հասցնում:

Սեպտեմբերի 27-ից ընտանիքն այլևս լուր չի ունեցել Հայկից: Նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ Թալիշի դիրքերում: Ծառայակից ընկերների պատմությունների միջոցով ընտանիքը վերստեղծել է այդ օրվա պատմությունը: «Հասցրել է երկու տանկ խոցել: Ասում են, որ սնարյադ չի եղել, իջել է ներքև սնարյադ բերելու... Հրամանատարի հետ խոսեցինք, ասաց՝ իջան սնարյադ բերելու, դեռ չեն եկել, մենք էլ ենք փնտրում: Մենք էլ 70 օր փնտրել ենք Հայկիս: Դեկտեմբերի 7-ին մեզ զանգահարեցին ու հայտնեցին, որ ԴՆԹ համընկնում ունենք»:

Զոհվելու օրվա հետ կապված ընտանիքը կասկածներ չունի: «Այնպիսի երեխա էր, որ անհնար է գոնե մեկ անգամ չզանգեր: Բացի դա, իր հետի տղան ասաց, որ հենց այդ օրն է եղել դեպքը: Հայկիս ու ընկերոջն առանձնացրել են, Հայկիս տարել են 163 դիրքը, այդ տղային՝ 165-ը: Պատմում է՝ մենք իրար հաջող արեցինք, անգամ հուզվեցինք, որ իրարից պիտի բաժանվենք: Հայկիս ընկերը ողջ է մնացել, հավանաբար հարվածի ալիքից ընկել է փոսի մեջ: Պատմում է՝ բարձրացանք, տեսանք, որ Հայկոյի դիրքը չկա, իրար հարցնում էինք՝ բա «Պո՞նչը»: Հայկիս «Պոնչ» էին ասում: Ու արդեն հասկացել են, որ Հայկս էլ չկա: Բայց մեզ ասում էին՝ բունկերի մեջ է, դիրքերում է, կիջնի: Ամեն մեկը մի բան էր ասում, հետո պարզվեց, որ խաբում էին»:

Հայկը երկու քրոջ ավագ եղբայրն է: Ու հիմա հենց նրանք են դարձել ընտանիքին ուժ տվողները: «Աղջիկներս են ուժ տալիս: Աղջիկներիցս մեկն այնքան նման է Հայկիս: Հիշում եմ, որ երբ մեկը երազ էր տեսնում, արթնանում էր ու սկսում պատմել, մյուսն ընդհատում էր՝ սպասի ես պատմեմ, ես էլ եմ նույն երազը տեսել: Զարմանում էինք, թե ինչպես է նման բան հնարավոր: Շատ նման են իրար թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ: Մեր աղջիկներն են մեզ ապրեցնողը»:

Հ. Գ. - Հայկ Ղուրշուդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Մարալիկի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular