ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ նոր վարչակարգի պարագայում կարևոր միջոցառումներ են Կրոնական ազատության հինգերորդ միջազգային գագաթաժողովը և «Ազգային աղոթքի նախաճաշը», որոնց մասնակցելու՝ Հայաստանի որոշումը, շատ փորձագետների համոզմամբ, միանշանակ տեղին էր։ Բայց այլ հարց է, որ նման մասնակցությունները չպետք է լինեն ընդամենը «գալոչկա» դնելու համար, այլ պետք է բովանդակություն ունենան երկրի շահերն առաջ մղելու տեսանկյունից։

Փետրվարի 3-ից Նիկոլ Փաշինյանն իր մի շարք պաշտոնյաների հետ միասին այցելեց Վաշինգտոն՝ այս երկու միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Ու իշխանական խողովակներով նույնիսկ տեղեկություններ էին տարածում, թե իբր աշխատանք է տարվում ՓաշինյանԹրամփ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, թեպետ հետո էլ Փաշինյանն անձամբ ասուլիսի ժամանակ հերքեց այդ խոսակցությունները։ Չնայած Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպումը նախատեսված չէր, բայց ամերիկյան կողմն, այնուամենայնիվ, դրական ժեստ արեց։ Փաշինյանը հանդիպեց ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների հետ, որոնք հազիվ թե մեծ ազդեցություն ունեն Թրամփի վարչակազմի վրա։ Նույնիսկ հանդիպման հաղորդագրությունն է վկայում, որ հանդիպման ընթացքում ուղղակի որոշ հարցերի քննարկում է տեղի ունեցել, ոչ մի նոր առաջարկ չի դիտարկվել։ Իսկ վարչակազմից Փաշինյանին ընդունեց փոխնախագահ Ջեյմս Վենսը։ Ենթադրվում է, որ մեծ ջանքեր են գործադրվել գոնե այս հանդիպումը կազմակերպելու համար: Թվում էր՝ գոնե պետք է տեսանյութ տարածվի այդ քննարկումից, բայց վարչապետի աշխատակազմից ընդամենը մեկ լուսանկար տարածեցին՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգը։ Արդեն կարելի է պատկերացնել, թե որքան կարճ է եղել հանդիպումը, որ իշխանություններն ընդամենը մեկ լուսանկարով ու երկու տող հաղորդագրությամբ սահմանափակվել են։ Թերևս Փաշինյանը հազիվ հասցրած լինի միայն ծանոթանալ ԱՄՆ փոխնախագահի հետ։ Ավելին, ակնհայտ է, որ հանդիպումը ուղղակի «ոտքի վրա» կիսապաշտոնական մի բան է եղել, որովհետև առնվազն ՀՀ դրոշ չի երևում նկարում: Այսինքն, փաստացի կարելի է համարել հանդիպում PRի համար, իր զանգվածին ինչ-որ բան ցույց տալու, իսկ թիմին ինչ-որ բան ապացուցելու, «դուխ տալու» համար:

Երբ համադրում ես, թե ինչ ընդունելության է արժանացել նախօրեին Իսրայելի վարչապետը ԱՄՆ-ում, պատկերն առավել ամբողջական է դառնում:

Ինչ վերաբերում է Կրոնական ազատության հինգերորդ միջազգային գագաթաժողովին, «Ազգային աղոթքի նախաճաշին» (երբ նույնիսկ սեղաններին մոտ չէին թողել) ու դրանց հետևած իրադարձություններին, ապա Փաշինյանը փորձում էր անձամբ ներկայանալ որպես քրիստոնեական արժեքներ կրող ղեկավար, որն առաջնորդվում է Աստվածաշնչով։ Փաշինյանի այս հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ մինչ այդ նա իր քաղաքականությունը միջազգային ասպարեզում երբեք կրոնական մոտիվներով չի ներկայացրել, այլ հիմնական շեշտը դրել է ժողովրդավարության բրենդի վրա։ Մյուս կողմից էլ՝ շատ զարմանալի է, որ Փաշինյանը խոսում է քրիստոնեական արժեքներից ու Հայ առաքելական եկեղեցու գործունեության կարևորությունից, քանի որ հենց իր իշխանության ժամանակ է, որ հարվածներ են հասցվել մեր ավանդական ու կրոնական արժեհամակարգին։ Ու, ընդհանրապես, կրոնական ուղղվածություն ունեցող միջոցառումներին մասնակցող պահպանողական ներկայացուցիչները թերևս տեղյակ են, թե Փաշինյանն ինչպես էր ժամանակին թելում լիբերալ դեմոկրատների թելը։

Բացի դրանից, Փաշինյանը կարող էր օգտագործել առիթն ու եղած հարթակը և խոսել Ադրբեջանի կողմից քրիստոնյա արցախցիների նկատմամբ իրագործված հանցագործություններից ու Արցախում քրիստոնեական մշակութային արժեքների ոչնչացումից, բայց ինքը ոչինչ չխոսեց այս մասին, միայն ներկայացրեց խաղաղության հաստատման ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։

Մյուս կողմից էլ՝ իր այցին օրակարգային հագեցվածություն հաղորդելու համար կազմակերպվեց Փաշինյանի հանդիպումը ամերիկահայության ներկայացուցիչների հետ, բայց նույնիսկ հայկական համայնքից են հայտնում, որ այդ մարդկանց մեծամասնությունը, որոնց հետ Փաշինյանը հանդիպել է, համայնքի հետ կապ չունեն, կա՛մ Փաշինյանի հետ եկած մարդիկ են, կա՛մ դեսպանատան աշխատողներն են, կա՛մ էլ առավելագույնը տեղի մի քանի գործարարներ։ Փաստացի եթե գնահատելու լինենք, Փաշինյանի այցը մեծ հաշվով անարդյունք էր, քան սպասվում էր դրանից առաջ, մանավանդ երբ հաշվի է առնվում, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև վերջերս համագործակցության ընդլայնում նախատեսող փաստաթղթի ստորագրումից հետո, թվում էր, բովանդակային հարցեր պետք է արծարծվեին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular