ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանգնեցրել է պարեկների ավտոմեքենան, հայտնել, որ ոչ սթափ վիճակում է, պահանջել՝ իրեն տուն ուղեկցել․ պարեկների նկատմամբ բռնություն է գործադրել

ԻՐԱՎՈՒՆՔ

Արայիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկներ Գրիգոր Վ.-ի, Էդգար Մ.-ի և Խաչիկ Մ.-ի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պարեկներից երկուսի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Գործը դատարան է ստացվել հունվարի 3-ին և մակագրվել դատավոր Սամվել Մարդանյանին։

Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավարումը։

2024 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկ Խաչիկ Մ․-ն, իր ծառայակից Գրիգոր Վ․-ի հետ ծառայություն իրականացնելիս են եղել Այրում բնակավայրում, երբ իրենց օրինական, ծառայողական գործունեությանը միջատելու նպատակով վերջիններիս կանգնեցրել է Արայիկ Մ․-ն և հայտարարելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում, պահանջել է իրեն ուղեկցել իր բնակության վայր: Տեղեկանալով վերջինիս բնակության վայր, պարեկները որոշել են նրան ուղեկցել։ Ճանապարհին տղամարդը հայտնել է, որ իրեն լավ չի զգում:

Պարեկային ծառայության աշխատակիցները, զանգահարելով շտապօգնություն, Արայիկ Մ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից, որպեսզի մինչև շտապօգնության ժամանելը վերջինս մաքուր օդ շնչի և կազդուրվի, ինչի ընթացքում Արայիկ Մ․-ն սկսել է դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել պարեկային ծառայության աշխատակիցներ Գրիգոր Վ․-ի և Խաչիկ Մ․-ի հասցեին և կրկին վերջիններիս օրինական, ծառայողական գործունեությանը միջամտելու դիտավորությամբ բռնություն է գործադրել Խաչիկ Մ․-ի նկատմամբ, այն է` ձեռքով հրել է վերջինիս:

Պարեկները տղամարդուն նստեցրել են իրենց ծառայողական ավտոմեքենան։ Նա սկսել է ոտքերով հարվածներ հասցնել ավտոմեքենայի սրահին: Կատարված դեպքի մասին Խաչիկ Մ․-ն զեկուցել է իրենց հրամանատարի տեղակալ Էդգար Մ․-ին, ով ժամանելով դեպքի վայր, փորձել է նստել հիշյալ ծառայողական ավտոմեքենան` Արայիկ Մ․-ի կողքին` վերջինիս հանգստացնելու նպատակով, սակայն տղամարդը շարունակելով հայհոյանքներ հնչեցնել պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին, այս անգամ Էդգար Մ․-ի օրինական, ծառայողական գործունեությանը միջամտելու դիտավորությամբ բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, այն է` ոտքերով հարվածներ է հասցրել նրա ոտքերին:

Ստուգաչափման սարքով կատարված ստուգման արդյունքում Արայիկ Մ․-ի մոտ հաստատվել է 0,948 մգ/լ ալկոհոլի պարունակություն:

Դատարանը վճռել է մեղադրյալ Արայիկ Մ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը) մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում` 2 տարի ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ (Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը) հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցել Արայիկ Մ.-ի փաստացի անազատության մեջ գտնվելու 21 օր ժամանակահատվածը և սահմանել վերջնական պատիժ՝ ազատազրկում` 1 տարի 11 ամիս 9 օր ժամկետով։

Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ Արայիկ Մ․-ի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարելով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության իր բնակության վայրի համապատասխան մարմնին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular