ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչատուր Բալասանյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը շարունակում է մնալ արգելանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը երկարացրել է խաչատուր Բալասանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը՝ ևս մեկ ամսով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2025թ․ հունվարին Խաչատուր Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված գրավով։ Մինչ այդ նրա նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցը փոխարինվել էր կալանավորմամբ, որը դեկտեմբեր ամսին երկարացվել էր, իսկ հունվարին, ինչպես արդեն արձանագրվեց, փոխվել է գրավով և տնային կալանքով։

Նշենք, որ նախաքննական մարմնի վարկածով` Սամվել Բալասանյանը և նրան փոխկապակցված անձինք օրենքի խախտմամբ սեփականաշնորհել են «Սև բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը: ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Նրան մեղադրանք է ներկայացվել, դատարանն ի սկզբանե մերժել էր նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը, ինչը 2025թ հունվար ամսին կրկին փոխվել է գրավով և տնային կալանքով։

Գործով ձերբակալվածների թվում են եղել նաև Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փողքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։ Քրեական վարույթի շրջանակներում այս պահին հինգ մեղադրյալ կա։
Սամվել Բալասանյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափի փողերի լվացման հատկանիշներով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջինս արտերկրում է։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular