ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը խաղում է Ռուսաստանի թուլության վրա, Հայաստանը կորուստներ է հաշվում, իսկ Թուրքիան սպասում է իր ժամին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ​​Անդրկովկասը շախմատի տախտակ է, ապա Հայաստանն արդեն իսկ կարծես թե հանձնել է իր ֆիգուրները, Ադրբեջանը գամբիտ է խաղում, իսկ Ռուսաստանն առաջին հերթին փորձում է պարզել, թե ո՞վ է սկսել այս խաղը, գրում է cont.ws–ն։

Հայաստանի իշխանությունները լքված սիրեկանի նման չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանը վճռական պահին չշտապեց օգնել։ Հայաստանը Մոսկվայից կառչելու փոխարեն իր կապերը դիվերսիֆիկացնելու կուրս է սահմանել սիրախաղ սկսելով Արևմուտքի, Իրանի և նույնիսկ Հնդկաստանի հետ։ Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դիվերսիֆիկացիան նման է միաժամանակ տասը սիրեկան ունենալու փորձին, այսինքն ինչ-որ մեկը հաստատ դժգոհ կլինի: Մինչ Հայաստանը նոր հովանավորներ է փնտրում, Ադրբեջանն արդեն սիրախաղ է անում Ռուսաստանի հետ ցույց տալով, որ ավելի կանխատեսելի և հարմար գործընկեր է։ Իլհամ Ալիևը, որպես փորձառու խաղացող, գիտի, թե երբ պետք է ցույց տալ հաղթաթուղթը։ «Մենք վստահելի գործընկեր ենք ի տարբերություն այդ քմահաճ հայերի»,- կարծես թե ասում է նա կնքելով գազային պայմանագրեր։ Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ այդքան հարթ։ Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի ենթարկված մարդատար ինքնաթիռի հետ կապված միջադեպը դարձել է Ռուսաստանի դեմ Ալիևի կոշտ հայտարարությունների պատճառ։

Կրեմլը, ինչպես միշտ, փորձում է փրկել դեմքը։ Մի կողմից Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ կորցնել Ադրբեջանին, որը դարձել է գազի և նավթի կարևոր տարանցիկ միջանցք։ Մյուս կողմից, նա չի ցանկանում ամբողջությամբ փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ «Ռուսաստանը բազմաշերտ շախմատ է խաղում, բայց շախմատի տախտակն ավելի ու ավելի է նմանվում ականապատ դաշտի»,- հեգնանքով ասել է քաղաքագետ Նորայր Դունամալյանը։

Թուրքիան, ինչպես միշտ, մնում է ստվերում, սակայն նրա ազդեցությունն Ադրբեջանի վրա անհնար է թերագնահատել։ «Ադրբեջանն առանց Թուրքիայի նման է խորովածի, բայց առանց աջիկայի»,- կատակում են տեղացի փորձագետները։ Այնուամենայնիվ, այդ բարեկամությունը ևս զերծ չէ իր որոգայթներից: Թուրքիայի հավակնությունները կարող են բախվել Ռուսաստանի շահերի հետ, որը սպառնում է Անդրկովկասը դարձնել նոր առճակատման ասպարեզ։

Այսօր Անդրկովկասն աբսուրդի թատրոն է հիշեցնում, բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը։ Հայաստանը վիրավորված է, Ադրբեջանը մանևրում է, Ռուսաստանը հավասարակշռում է, իսկ Թուրքիան հետևում է կուլիսների հետևից։ Ալիևը հաճույք է ստանում «գլխավոր ստրատեգի» իր դերից, բայց նման խաղում, ինչպես գիտենք, պարտվելը կարող է շատ թանկ արժենալ: Եվ, եթե Բաքուն շարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա, ապա նա վտանգում է ոչ միայն կորցնել նրա աջակցությունը, այլ նաև դառնալ սակարկության առարկա աշխարհաքաղաքական մեծ խաղում։

P.S. Ռուսական հեքիաթների սիրահարների խորհուրդը Ալիևին. Մի փորձիր խորամանկել Կաշչեյին, նրա «կյանքի ասեղները» թաքնված են ոչ միայն ձվի մեջ, այլ նաև գազային պայմանագրերում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular