ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 8 ռազմագերու․ պատմության այս օրը (07 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գրենադա՝ Անկախության օր, Իռլանդիա՝ Սուրբ Մէլի օր, Թաթարստան՝ Հանրապետության օր, Ճապոնիա՝ Հյուսիսային տարածքների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876– ծնվել է թատրոնի հայ դերասան Իսահակ Ալիխանյանը։

1899 - առաջին շոգեքարշն է մտել  Ալեքսանդրապոլ:

1910 - ծնվել է փիլիսոփա, մանկավարժ Մամիկոն Առուստամյանը։

1921- ՀՍԽՀ ռազմգործժողկոմի տեղակալ Հովսեփ Լազյանի նախագահությամբ կազմակերպվել է Լոռու ռազմահեղափոխական կոմիտեն։

1922 - ծնվել է  նկարիչ Մկրտիչ Սեդրակյանը։

1992- Հայաստանում բացվել է ԱՄՆ-ի դեսպանատունը, որն առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն էր Հայաստանում:

2007- Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են  Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման համաձայնագիրը:

2013 –վախճանվել է  քաղաքական գործիչ, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը։

2013 - վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։

2017-Բելառուսի Գերագույն դատարանը քննել է բլոգեր Լապշինի բողոքն Ադրբեջան արտահանձնելու հարցով։

2019-Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Քոչարյանը շարունակել է  մնալ կալանքի տակ։

2022-Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 8 ռազմագերու:

2024– Երևանի ավագանին իր արտահերթ նիստում զրկել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու անդամի մանդատից: Մանդատից զրկվել են նաև «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

953 —վախճանվել է հույն վանական, Օսիս Լուկա  վանքի հիմնադիր, սրբադասված Լուկա Էլլադացին։

1324 —արագոնյան թագավոր Ալֆոնսոն գրավել է սարդինական Իգլեզիաս ամրոցը։

1478– ծնվել է անգլիացի նշանավոր մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ Թոմաս Մորը, որը հայտնի է իր «Ուտոպիա» երկով:

1783 —ԱՄՆ-ի անկախության պատերազմի ընթացքում Ֆրանսիան և Իսպանիան դադարեցրել են Ջիբրալթարի պաշարումը, որից հետո Մեծ Բրիտանիան անընդմեջ տիրել է դրան և օգտվել օգուտներից։

1807 – տեղի է ունեցել Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտը, որը ռուս-ֆրանսիական-պրուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է։

1812 – ծնվել է անգլիացի գրող Չարլզ Դիքքենսը։

1832– ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացրել է Էվկլիդեսյանից տարբերվող իր նոր երկրաչափությունը:

1841 - ծնվել է ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան Օգյուստ Շուազին։

1845 —վանդալ Ուիլյամ Լլոյդը Բրիտանական թանգարանում փշրել է հազվագյուտ Պորտլենդական գավաթը։

1847 —Ֆյոդր Ինոզեմցևը Ռուսաստանի կայսրությունում առաջին անգամ իրականացրել է վիրահատություն եթերային անզգայացման օգտագործմամբ։

1882 —կայսր Գուանսյուն ներդրել է Կրկնակի Վիշապի շքանշանը, որը հանդիսացել է Ցին դինաստիայի Չինաստանի բարձրագույն պետական պարգև, որով պարգևատրվել են մանչժուրական դինաստիային զգալի ավանդ ներդրած անձիք։

1920 —գնդակահարվել է ադմիրալ, բևեռախույզ, Սպիտակ շարժման առաջնորդ Ալեքսանդր Կոլչակը։

1929– ծնվել է չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ Ալեխանդրո Խոդորովսկին:

1940 —կայացել է Ուոլտ Դիսնեյի  «Պինոկկիո» լիամետրաժ մուլտֆիլմի պրիմերան։

1942-Խորվաթական հեղափոխական շարժումը Բանյա-Լուկայի շրջանում իրականացրել է 2300 սերբերի (որոնցից 551 երեխաներ) սպանդ, որը հայտնի է Ուշաստի սպանդ անվանումով։

1950 —ԽՍՀՄ-ում առաջին անգամ նավի տախտակամածին նստել է թռչող սարք՝  Ка-10 ուղղաթիռը։

1951 —Կորեական պատերազմի ժամանակ հարավկորեական բանկի  11-րդ դիվիզիան Սանչխոն և Կյոնսան-Կամ տարածքներում իրականացրել է կոմունիստների նկատմամբ բարյացակամ տրամադրվածություն ունենալու մեջ կասկածվող խաղաղ բնակչության մասսայական սպանդ, սպանվել է 705 մարդ։

1954– ծնվել է գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք, «Modern Talking» փոփ դուետի անդամ (Թոմաս Անդերսի հետ) Դիթեր Բոլենը:

1979 —վախճանվել է գերմանացի նացիստական հանցագործ, Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի բժիշկ Յոզեֆ Մենգելյեն։

1981– վթարի է ենթարկվել ԽՍՀՄ ռազմածովային ուժերի «Տու-104» ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են 52 բարձրաստիճան սպա, որոնց թվում 16 ադմիրալ և գեներալ:

1984– ամերիկացի տիեզերագնաց Բրյուս Մակկենդելսն առաջին անգամ առանց ապահովագրող ճոպանի, հատուկ հանդերձանքով դուրս է եկել բաց տիեզերք:

2014 —Սոչիում բացվել են 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։

 Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular