ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում խառն են` գործադուլ, ընտրություններ ․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

«Հրապարակը» գրում է ․ Սյունիքում խառն են` գործադուլ, ընտրություններ Արդեն մեկ շաբաթ է  Հայաստանի հանքարդյունաբերական հսկայի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության ճակատագիրը  անորոշ է․ մի խումբ աշխատակիցներ շարունակում են իրենց գործադուլը, սակայն մատը մատին չեն խփում ոչ կառավարության պատկան մարմինները, ոչ էլ անգամ Սյունիքից ընտրված պատգամավորները, որոնք, ըստ ամենայնի, ստացել են այդ աշխատակիցների քվեն եւ հաջորդ ընտրություններին էլ են քվե խնդրելու։

Խորհրդարանում իշխանական չորս սյունեցի պատգամավոր կա, սակայն նրանց ձայն–ծպտունը այս թեմայով չի լսվում, փոխարենը զբաղված են ներկուսակցական խժդժություններով, կատաղի մարտեր են մղում Կապանում առաջիկայում սպասվող կուսակցության տարածքային խորհրդի ընտրություններին ընդառաջ, որպեսզի տեղ զբաղեցնեն խորհրդի կազմում: Մենք քանիցս անդրադարձել ենք, որ դեռեւս անցած տարվա հունիսից Կապանի ՔՊ խորհուրդ գոյություն չունի, այն լուծարեց Փաշինյանը՝ հունիսին Սյունիք այցից վերադառնալուն պես, քանի որ կուսակցական կառույցում քաոս էր, թիմակիցները բնակչության խնդիրները հոգալու փոխարեն իրար միս էին կրծում եւ անձնական բարեկեցության հարցեր լուծում՝ ծանոթ–բարեկամներին տեղավորելով աշխատանքի։ Եւ քանի որ նախորդ ընտրությունների արդյունքները կեղծվել էին, ինչը բացահայտվել էր ընտրություններից հետո, Փաշինյանը հրահանգել էր թիմակիցներին կուսակցական ընտրիչների նոր՝ անաչառ ցուցակներ կազմել, որոնք էլ կձեւավորեն խորհուրդը։ Մի քանի շաբաթ առաջ գրեցինք, որ ընտրության օր են որոշել՝ փետրվարի 21-ը: Սակայն պարզեցինք, որ ՔՊ–ական պագամավոր Նարեկ Ղահրամանյանը վերջերս մարզային կառույցի նիստի ընթացքում կուսակցական ընկերներին տեղեկացրել է, որ ինքը դիմել է վարչապետին, որպեսզի ընտրության օրը հետաձգեն, քանի որ ինքը դեռեւս պատրաստ չէ այդ ընտրություններին։  

Գործընկերոջ պահվածքը տարակուսանք է առաջացրել թիմում, բանն այն է, որ մեկ օրում կամ մեկ շաբաթում հնարավոր չէ արժանանալ տարածքի կուսակցականների համակրանքին, որ նրանք որևէ մեկին ընտրեն խորհրդի անդամ, իսկ Նարեկ Ղահրամանյանը 2021 թվականից պատգամավոր է։ Ինչեւէ, մինչեւ երեկ պատգամավորի առաջարկը չէր բավարարվել եւ ընտրությունների օրը մնում է փետրվարի 21-ը, սակայն չի բացառվում, որ այն հետաձգվի, քանի որ այս տարի  «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը  անցկացնելու են Կապանում՝ մարտի 20-26–ը, որին հրավիրված է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Չի բացառվում, որ Կապանի խորհրդի ընտրության օրը նշանակվի հենց այդ ժամանակ եւ ՔՊ առաջնորդը մեկ այցով երկու խնդիր լուծի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 07․ 02․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular