ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստը երեկ առանց սկանդալների չի անցել։ Ընդ որում, կիզակետում ոչ թե ընդդիմություն-իշխանություն հակասություններն էին, այլ հենց իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» պագամավորներն են հաշիվներ պարզել։

«Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորների գործունեության հարկերը բարձրացնել։ Հանձնաժողովի նախագահն ու մյուս քպականներն էլ առաջարկում են ամիս հետաձգել լիագումար նիստին այս նախագծի քննարկումը։ «Հիմա դուք բուքմեյքերական ընկերությունների շահե՞րն եք առաջ տանում, բա մեր պետական շահերն ո՞ւր մնացին։ Բա ինչի՞ փաստաբանների հարկերը բարձրացնում եք, հաշվապահների, առևտրակաների հարկերը բարձրացնում եք, բոլորին հարկում եք, բուքմեյքերականները, որ գերշահույթ են ստանում, ասում եմ՝ ավելի հարկեք, ասում եք՝ հե՛տ կանչեք, ավելի՛ քննարկենք, հետ չե՛մ կանչելու»,- հայտարարել էր Սարգսյանը, իսկ դրանից հետո լեզվակռիվ էր սկսվել, որ «Շիշ բռնողը» մի քանի կոշտ գնահատական էր տվել կուսակիցներին։

Սոցաննցերում Սարգսյանի այս վարքը դրական էին գնահատել, ողջունել, մինչդեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բուքմեյքերական ընկերությունների նկատմամբ նրա «հակակրանքն» ամենևին էլ հանուն ժողովրդի չէ։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, 2018 թ. իշխանափոխությունից հետո Սարգսյանը փորձել է կապեր ստեղծել բուքմեյքերների հետ, նրանց համար լոբբինգ անել, իհարկե, ոչ անվարձահատույց։ «Շիշ բռնողի» այս ջանքերը ձախողվել են, որովհետև այդ ընկերությունները շառից-փորձանքից հեռու նախընտրել են կամ իրենց հարցերն իրենք լուծել, կամ էլ այլ, ավելի մատչելի տարբերակներ գտնել։ Եվ այժմ Հայկ Սարգսյանի այս նախաձեռնությունը, ինչպես և Տավուշի անտառների դեպքում, որտեղ նա ցանկանում է իր մարդուն նշանակել անտառապետ, բացառապես անձնական շահագրգռության հետևանք է։

Էլեն Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular