ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինական պատերազմի բռնկումից հետո, արտաքին գործոններով պայմանավորված, Հայաստանի տնտեսությունը սկսեց աճի բարձր տեմպեր արձանագրել։ Բայց քանի որ արտածին գործոնների դրական էֆեկտն աստիճանաբար անցնում է, այն իր արտացոլումն է գտնում նաև Հայաստանի տնտեսական աճի պատկերի վրա։

Ու եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները 2022 թվականին կազմում էին 14,2 %, ապա անցած տարի կազմել են ընդամենը 8 %։ Միևնույն ժամանակ, 2024 թվականին գրանցված պատկերը 1,8 տոկոսային կետով էլ պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Իսկ այս տարի արդեն կանխատեսվում է, որ տնտեսական աճի տեմպերն ավելի կնվազեն։ Տնտեսագետներից շատերը համոզված են, որ Հայաստանի տնտեսությունը վերադառնում է իր իրական վիճակին, երբ հազիվ սողում է։ Որոշ մասնագիտացված կառույցներ էլ անգամ կանխատեսում են, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5 % կամ ավելի ցածր։ Չնայած նույնիսկ այսպիսի վատ կանխատեսումներին, բացառված չէ, որ արդեն այս տարի Հայաստանը տնտեսական աճի ապահովման հետ կապված ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնի։

Ըստ էության, աշխարհաքաղաքական գործոններն ինչպես նպաստեցին Հայաստանի բարձր տնտեսական աճին, այնպես էլ կարող են հակառակ ազդեցությունն ունենալ՝ պայմաններ ստեղծելով աճի տեմպերի գահավիժման համար։ Մանավանդ այս տարի արդեն նշմարվում են էական աշխարհաքաղաքական փոփոխություններ, երբ առևտրային պատերազմները և տնտեսական խիստ մրցակցությունը դառնում են «նորմալ» երևույթ, մատակարարման շղթաները խաթարվում են, իսկ համաշխարհային մակարդակով գնաճային ֆոնն ավելի է ընդլայնվում։ Բացի դրանից, գործընկեր երկրներում գնաճը չի դադարում, իսկ կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գների աճը դեռևս մնում է թիրախային մակարդակից զգալի բարձր:

Այս տեսանկյունից հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Ու եթե ռուսական տնտեսության մեջ լուրջ խնդիրներ առաջանան, ինչը անհավանական չէ՝ տարբեր գործոնների ազդեցությամբ պայմանավորված, ապա այդ վիճակն իսկույն կզգացվի նաև Հայաստանի տնտեսության վրա։ Պատահական չէ, որ նույնիսկ Հայաստանի ԿԲ նախագահն է խոստովանում, որ 2025 թ. առաջին եռամսյակում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում և, ընդհանրապես, աշխարհում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են:

Մյուս կողմից էլ՝ որպեսզի Հայաստանը կարողանա իր տնտեսական աճի տեմպը պահպանել, անհրաժեշտ է, որ տնտեսության կառուցվածքը առողջ հենարան ունենա, ինչը երկու տարվա ընթացքում կարելի էր ձևավորել, բայց այդպես էլ չձևավորվեց։ Ավելին, «Լույս» հիմնադրամի՝ 2024 թ. հունվարդեկտեմբեր ամիսների ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ։ Անցյալ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշները վկայում են, որ տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և ծառայությունների աճով, որոնց նպաստումները կազմել են, համապատասխանաբար, 7,3 և 2,5 տոկոսային կետ: Ու մինչ այս ճյուղերի տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության կառուցվածքում աճել է, արդյունաբերության (առանց ոսկերչական գործունեության) և գյուղատնտեսության կշիռները նվազել են։ Արդյունաբերության նպաստումը տարվա կտրվածքով շարունակել է փոքրանալ՝ հունվարնոյեմբերի 1,6-ի փոխարեն հասնելով 1 տոկոսային կետի։ Ընդ որում, դա հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճի տեմպով, որը շարունակել է դանդաղել։

Գյուղատնտեսության ոլորտում, ճիշտ է, անցյալ տարի գրանցվել է 1,6 % աճ, բայց այդ տեմպը լիովին անբավարար է՝ հաշվի առնելով այս ոլորտի խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրերը, ոլորտի ընդգրկունությունն ու Հայաստանի ունեցած գյուղատնտեսական պոտենցիալը։ Արտահանումն էլ իր հերթին է էականորեն նվազում։ Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերին արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 48,6 %-ով, ինչի արդյունքում էապես դանդաղել է նաև կուտակային աճը՝ հունվարդեկտեմբերին կազմելով 53,1 %՝ հունվարնոյեմբերի 74,3 %-ի դիմաց։ Այսպիսի պատկերը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցյալ տարվա հունվար նոյեմբեր ամիսներին արտահանման աճը շարունակել է գրեթե ամբողջությամբ պայմանավորված լինել ոսկերչական ապրանքների ու թանկարժեք քարերի արտահանումով, իսկ երբ այս ենթաճյուղում արտահանումը դադարել է, միանգամից անկումային իրավիճակը տեսանելի է դարձել։

Փաստացի, մի կողմից՝ Հայաստանի համար արտահանման դիվերսիֆիկացումն է մնում որպես լուրջ խնդիր, իսկ մյուս կողմից՝ կախվածությունը վերաարտահանումից։ Իսկ այդ երկու խնդիրների լուծման համար նախևառաջ պետք է արտադրության կազմակերպման համար հիմքեր ստեղծել ու տնտեսության կառուցվածքն առողջացնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular