ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չամիչի 9 օգտակար հատկությունները, որոնց մասին դեռևս չգիտեք

ՖՈՏՈ
Ով կարող էր մտածել, որ չամիչի այդ փոքրիկ հատիկները կարող են այդքան օգտակար լինել օրգանիզմի համար ու պարունակել այդքան վիտամիններ։ Չամիչի բուժական հատկությունները դեռևս հայտնի էին հին Չինաստանում, որը համարվում էր թանկարժեք նվեր։ Չամիչի արժեքը նրա սննդարար հատկություններում է, որը պահպանում ու բարելավում է առողջությունը։
Ահա, թե ինչպիսի օգտակար հատկություններ ունի չամիչը՝
 
1. Բարելավում է տեսողությունը։ Այն պարունակում է բետա-կարոտեն, կալցիում ու այլ միկրոտարրեր, որոնք կարևոր են աչքերի առողջության համար՝ դանդաղեցնելով տարիքի հետ կապված տեսողության թուլացումը։ Այն ունի նաև հակաբորբոքային հատկություններ։
 
2. Քաղցկեղի կանխարգելում։ Չամիչի առկայությունը դեսերտի կամ հյութի մեջ կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Այն պարունակում է ֆենոլային միացություններ, որոնք արգելակում կամ սպանում են քաղցկեղածին բջիջները։
 
3. Անցկացնում է փորկապությունը։Մանրաթելերի բարձր պարունակության շնորհիվ չամիչն անփոխարինելի միջոց է աղիքների համար։
 
4. Կանխում է նյարդային համակարգի հիվանդությունները։ Բարի բարձր քանակությունը բարելավում է հիշողությունն ու կենտրոնացումը։
 
5. Սակավարյունության կանխարգելում ու բուժում։ Սև չամիչը հարուստ է երկաթով ու վիտամին B-ով, որոնց պակասությունը հանգեցնում է սակավարյունության։
 
6. Քաշի վերահսկում։ Եթե դիետա եք պահում, ապա չամիչը կարող է լիովին փոխարինել քաղցրին։
 
7. Ատամների առողջություն։Չամիչը մաքրում է ատամի մակերեսը, լնդերն ու պայքարում բերամի խոռոչի բակտերիաների դեմ։
 
8. Իջեցնում է խոլեստերինը։Չամիչի օգնությամբ կարելի է բնական եղանակով իջեցնել վատ խոլեստերինը, որը բացասական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա։
 
9. Սեռական ակտիվություն։ Գիտնականներն ապացուցել են, որ չամիչն ունի այնպիսի հատկություններ, որոնք օգնում են սեռական կյանքի բարելավմանը։ 
Ահա այսպես առատաձեռն է չամինը, որն օգնում է պահպանել ու վերականգնել առողջությունը՝ շնորհիվ վիտամինների ու հանքային նյութերի։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular