ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում մելանոմայի հիվանդացության աճ է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մելանոմայի հիվանդացության աճ է գրանցվել: 2005 թվականին արձանագրվել է մելանոմիայի հայտնաբերման 361 դեպք, 2010-ին՝ շուրջ 400, իսկ 2016-ին՝ 502: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել ՍահակյանÕ ¨ նշեց, որ սրանք բավական ահազանգող տվյալներ են:

«Մելանոման մաշկի գույն արտադրող պիգմենտների՝ մելանոցիդների ուռուցքային պրոցես է: Այդ բջիջները, բացի մաշկից, կարող են տեղակայված լինել նաև լորձաթաղանթների, բերանի խոռոչի, միզասեռական համակարգում, հատկապես արգանդում, բարակ աղիներում, աչքի ցանցաթաղանթում, բբի մեջ: Սա բավական տհաճ, մեծ մասամբ առանց կլինիկական նշանի ընթացքի ծանր հիվանդություն է, որի առաջին փուլում` վաղ ախտորոշման դեպքում, բարեբախտաբար, կարող է բուժվել 95-98 տոկոսով»,- ասաց Միքայել Սահակյանն` ընդգծելով, որ ուշացած դեպքերում ապրելիությունը նվազում է:

Ինչ վերաբերում է համաշխարհային վիճակագրական տվյալներին՝ մասնագետը նշեց, որ ԱՀԿ տվյալներով ամբողջ աշխարհում ախտորոշվում է տարեկան 200 հազար մելանոմայով հիվանդների նոր դեպք, իսկ մահացության դեպքերը հասնում է 65 հազարի, այսինքն` մոտ 32 տոկոս:

Միքայել Սահակյանի փոխանցմամբ, խալերի 30 տոկոսն է դառնում մելանոմա: Մելանոմայի համար բացարձակ պարտադիր չէ մաշկի վրա խալի առկայությունը, այն կարող է առաջանալ ուղղակի մաքուր մաշկի վրա:

«Մելանոմայի առաջացման ամենաառաջին ռիսկի գործոնը ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Մաշկի, մազերի ու աչքերի բաց գույն ունեցող մարդիկ այդ տեսանկյունից ռիսկային են համարվում, ավելի խոցելի են հիսունից բարձր տարիքի մարդիկ: Ի դեպ, սոլիարիները 70 տոկոսով բարձրացնում են մելանոմայի վտանգը»,-ասաց  նա:

Անդրադառնալով մայիսի 20-ին ԱՆ «Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոնի» իրականացրած մելանոմայի վաղ ախտորոշման հետազոտման ակցիային, կենտրոնի տնօրենը նշեց, որ այդ օրը հետազոտման էր եկել ընդամենը 18 հոգի:

«Միգուցե օրվա մասին անտեղյակությունն էր կամ ուղղակի անտարբերությունը, որ հետազոտման այսքան քիչ թվով մարդ եկավ: Ասեմ, որ 18 այցելուից 7-ին կատարվել է  ամենաժամանակակից հետազոտությունը՝ դերմատոսկոպիա, որը թույլ է տալիս մաշկի, ենթամաշկի մակարդակում հստակ պատկերացնել, թե ինչ պրոցեսներ են ընթանում: Այդ 7 այցելուից  1-ի մոտ մելանոմայի վտանգ է հայտնաբերվել և խորհուրդ է տրվել դիմել Ուռուցքաբանության ինստիտուտ»,-ասաց Միքայել  Սահակյանը:

ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանն էլ, խոսելով մելանոմայի առաջին նշաններից, նշեց, որ դրանք մի քանիսն են:

 «Նշաններից են, երբ մի հատված տարբերվում է մյուսից, խալի եզրերի անհամաչափությունն ու գույնը, 6 մմ-ից բարձր լինելը, փոքրանալը, թեփոտելը, քոր գալը, և այլն: Եթե այս նախանշանները կան, դա դեռ չի նշանակում, որ մելանոմա է, պարզապես դրանք պետք է համարել ահազանգ ու դիմել բժշկի»,-ասաց նա:

Մասնագետները ամռանն ընդառաջ խորհուրդ տվեցին արևի ուղիղ ճառագայթների տակ չգտնվել, ծովափնյա հանգստի ժամանակ օգտագործել արևապաշտպան քսուքներ, լողալ մինչև առավոտյան ժամը 10:00-ն կամ 16:00-ից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular