ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակական տրասնպորտում փոփոխություններ կլինեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի մեկից տրասնպորտի սակագնի փոփոխությունը բազմաթիվ քաղաքացիների ոտքի հանեց՝ նրանք բոյկոտում են, չեն ցանկանում 150 դրամ վճարել, այլ ցանկանում են նախկին 100–ական դրամներ վճարելով երթևեկել։ Մի քանի օր շարունակվող բոյկոտի ժամանակ մարդիկ կա՛մ չեն վճարում ուղեվարձը, կա՛մ թողնում են 100 դրամը վարորդի մոտ և առաջանում։

Սակայն, բազմաթիվ հարցեր կան՝ որքա՞ն է տևելու բոյկոտը, եթե ամեն երրորդ ուղևորը չվճարի, որքա՞ն կորուստ է ունենալու համակարգը, ո՞վ է հսկելու, որ ուղևորները վճարեն (ի վերջո, ամբողջ աշխարհում տրասնպորտում կան հսկիչներ): MediaHub–ը դեռ երեկ զրուցել էր «Երևանի ավտոբուս»-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ, ով նշել էր, որ եթե բոյկոտ լինի, հավաքագրումները պատշաճ չիրականացվեն, ապա խնդիր է առաջանալու, ու թեև Երևանի քաղաքապետարանը սուբսիդավորում է, բայց, բնականաբար, ընկերությունը պիտի փորձի շահույթ ապահովել։

Ինչ վերաբերում է հսկիչներին, պարզվեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գծային հսկողության բաժին կա, որն այս պահին ինը հաստիք ունի։ «Այս հսկիչները կկարողանա՞ն միաժամանակ բոլոր ավտոբուսներում լինել։ Ոչ։ Նրանց գործառույթը քաղաքացիների բողոքներին ընթացք տալն է, ավտոբուսների մաքրությանը հետևելը, վալիդատորների անսարքության դեպքում «Telcell»-ին դիմելը»,- ներկայացրել էր նա։

Ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել Երևանի քաղաքապետարանը, արդյո՞ք կավելացնի հսկիչների  թիվը․ MediaHub-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ և, ինչպես ասում են, «սպոյլեր» անենք՝ դեռ օրենք պետք է փոփոխեն։

«Օրենքի փոփոխություն պետք է լինի առաջիկայում, այժմ տարբեր նախարարությունների կարծիքների է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի կողմից, հետագայում այդ հարցը ներառված է լինելու այդ օրենքի նախագծի մեջ: Բայց այս ամենի մասին՝ հսկիչների, տուգանելու և այլ մեխանիզմների մասին դեռ վաղ է խոսել»,– նշեց Կոստանյանը։

Ստացվում է, որ մինչ օրենքի փոփոխությունը փաստացի հսկիչներ երևանյան տրանսպորտում չեն լինելու, իսկ «Երևանի ավտոբուս»-ի գծային հսկողության բաժնի ինն աշխատողներն այլ գործառույթներ ունեն, հետևապես քաղաքացիները, որոնք կշարունաակեն բոյկոտը, որևէ հետևանքներ այդ գործողությունների համար չեն կրի:

Նշենք, որ վերջին օրերին ավելացել է նաև որոշ վարորդների վերաբերյալ բողոքների թիվը, ուղևորները նշում են, որ նրանցից շատերը բոյկոտողների հետ վեճի են բռնվում: «Երևանի ավտոբուս»-ի մամուլի խոսնակը MediaHub-ի հետ զրույցում նշել էր, որ այդ մասով իրենց հսկողության բաժին ահազանգ չի ստացվել։ Նա վստահեցրել էր, որ իրենք վարորդներին հորդորում են ոչ մի կերպ քաղաքացիների հետ վեճի չբռնվել, քանի որ վարորդի միակ գործառույթը մեքենան վարելն է:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular