ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև -24 ցուրտ․ ինչպիսին կլինի փետրվարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8°C, որը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է՝ մոտ 2°C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց ձոր ցածրադիր մասեր)՝ -1…-2°C, 1000-1500մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)՝ -2°C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)՝ -4…-6°C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է Պաղակնում՝ -41°C (1947 թ.) և Աշոցքում՝ -40°C(1946 թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը -0.9°C է, իսկ բացարձակ նվազագույնը՝ -26°C, դիտվել է 1928 թ., -27°C 1972 թ.: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին:

Մասնավորապես, 1976 թ. հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -18°C, այսինքն նորմայից ցածր՝ 10-12°C):

Երևանում 1885-2010 թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8°C:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20 %-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:

Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010 թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20°C (1955թ.), Կապանում՝ +26°C (1955 թ.):

Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41 մմ, որը տարեկան նորմայի 7 %-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29 մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21 մմ, 1200-2000 մ բարձրությունների վրա 32-37 մմ, 2000-2500 մ բարձրությունների վրա` 40-50 մմ, ավելի բարձր՝ մինչև 80 մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30 մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997, 2006 թվականներին:

Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20 %-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7 սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում: Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40 սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է:

Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974 թ. և 1993 թ. համապատասխանաբար 22 և 25 օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30 մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35 մ/վրկ, պոռթկումները` 40 մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12 օր:

Օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular