ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է իրականում կատարվում ԶՊՄԿ-ում, և ի՞նչ անելիք ունի պետությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մի քանի օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի շարք աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում: Նախ՝ հայտարարություն տարածեցին ԶՊՄԿ-ն և կոմբինատի արհմիությունը, ապա նաև Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը: Վերջինս կոչ արեց բողոքի ակցիայի մասնակիցներին՝ իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով՝ չխաթարելով ընկերության բնականոն աշխատանքը:

ԶՊՄԿ-ում այս պահի դրությամբ դեռևս կանգնած են աշխատանքները։ Որքանով են արդարացված աշխատակիցների պահանջները, առանձին խնդիր է, որին կանդրադառնանք, բայց նման ծավալի արդյունաբերական ձեռնարկության աշխատանքի խափանումը մի քանի համակարգային խնդիր է վեր հանում, այդ թվում՝ առաջին հերթին, որ Հայաստանում կարելի է հեշտությամբ կանգնեցնել տնտեսության կարևորագույն հենասյուներից մեկը, և դրան չլինի որևէ պետական արձագանք։ Ընդ որում, դա կարելի է անել մի քանի հարյուր հոգով և բավական սուբյեկտիվ ցանկություններով։ Մենք, իհարկե, շատ ենք լսել, թե Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունները «շահագործում են» համայնքաբնակներին և «կոպեկներ» են վճարում։ Այս թեզերը հիմնականում տարածել են տարբեր գրանտային բնապահպաններ, և այս թեզերի արդյունքում է ձևավորվել բացասական վերաբերմունքը ոլորտի հանդեպ։ Հայաստանում տնտեսությունը կերակրող ոլորտի հանդեպ այս վերաբերմունքից լիուլի օգտվել են ադրբեջանցիները։ Հիմա էլ նրանք առանձնակի ակտիվությամբ և հրճվանքով են լուսաբանում ԶՊՄԿ-ի պարալիզացիան, բայց դրան կանդրադառնանք մեկ այլ առիթով։ Այժմ դիտարկենք մի քանի թիվ և հասկանանք՝ արդյո՞ք ԶՊՄԿ-ում աշխատակիցներն իսկապես «կոպեկներ» են աշխատում, և արդյո՞ք այդ պահանջներն ու իրավիճակը այնքան սուր ու արդարացված են, որ կարելի էր թույլ տալ դիմել նման ծայրահեղ քայլի՝ վտանգել երկրի տնտեսությունն ու անվտանգությունը։

Նախօրեին ԶՊՄԿ-ն հրապարակեց կոմբինատում շարքային աշխատակիցների աշխատավարձերի ցանկը: Պարզվում է, օրինակ՝ փականագործները ստանում են մոտ 330 հազարից 580 հազար դրամ, ֆլորատորները՝ մոտ 400 հազարից 594 հազար դրամ, էլեկտրագազաեռակցողները՝ մոտ 363 հազարից 615 հազար դրամ, կոնվեյերավարները՝ մոտ 450 հազարից 480 հազար դրամ, ծանր բեռնատարների վարորդները՝ մոտ 1 մլն 140 հազարից 1 մլն 395 հազար դրամ և այլն: Ավելին, նշվում է, որ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալ բանվորները) և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։ Ավելին, ընկերությունն ապահովում է աշխատակիցների և նրանց երեխաների ուսման ծախսերի փոխհատուցում, աշխատակիցներին տրամադրում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ և այլն:

Հիմա անկեղծ հարց տանք ինքներս մեզ՝ Հայաստանում քանի՞ աշխատող է նման պայմաններ ապահովող հիմնարկում աշխատում։ Ճիշտ է, ԶՊՄԿ-ի բողոքող աշխատակիցներն ասացին, թե թվերը չեն ներառում հարկերը, բայց եթե նույնիսկ այս թվերից հանենք հարկերը, դարձյալ, մեղմ ասած, «կոպեկների» տպավորություն չեն թողնում։ Ավելին, տարբեր հարցազրույցներում բողոքող աշխատակիցները իրենք են հայտարարում, թե ստանում են 350, 400, 500 հազար դրամ աշխատավարձ և ակնկալում են 50 տոկոսի բարձրացում։

Այսինքն, իրենց իսկ հարցազրույցներում ԶՊՄԿ-ի հրապարակած թվերը չեն հերքում, բայց պնդում են, թե ղեկավար անձնակազմը շատ ավելի բարձր է ստանում։ Միգուցե։ Բայց ահա մի հետաքրքիր դիլեմա։ Սյունիքի մարզում միջին աշխատավարձը միշտ անհամեմատ բարձր է եղել հանրապետության միջին աշխատավարձից, և դա, ըստ մասնագետների, առաջին հերթին ԶՊՄԿ-ի բարձր աշխատավարձերի հաշվին: Ընդ որում, այստեղ հաշվարկված չեն ղեկավար անձնակազմի աշխատավարձերը, քանի որ նրանք հիմնականում Երևանից են։ Ու այստեղ նույնպես հերքվում է տարիներով բնապահպանների կողմից կերտված «շահագործվող» հանքափորի միֆը։ Իհարկե, բոլորն ունեն իրենց աշխատանքի դիմաց էլ ավելի բարձր վարձատրություն ակնկալելու ու դրա համար պայքարելու իրավունք։ Բայց արդյոք վերը նշված արտոնություններից օգտվող մարդիկ իսկապես այնպիսի ծայրահեղ վիճակում են, որ արդարացված է նրանց կողմից երկիրը վտանգի ենթարկելը։

Ու մեկ այլ հանգամանք։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԶՊՄԿ-ում ավելի շատ մարդ է աշխատում, քան իրականում կարիքը կա: Այս մասին ակնարկ կա նաև ԶՊՄԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ շատ դեպքերում աշխատանքի տեղավորումը սոցիալական խնդիրներ է լուծում և միշտ չէ, որ արտացոլում է ընկերության կարիքները։ Այսինքն, տեսականորեն, միգուցե և առավել ցածր աշխատավարձ ստացողները (որն, ինչպես տեսանք, միևնույնն է՝ նվազագույն աշխատավարձից բավական բարձր է), կկարողանային ավելի բարձր աշխատավարձ ստանալ, եթե ընկերությունը պահեր հենց միայն անհրաժեշտ քանակի աշխատակիցներ և պատմականորեն չլուծեր տարածաշրջանի համար կարևորագույն սոցիալական խնդիր։ Եվ սա արդեն առաջին հերթին պետության մտածելիքն է, ընդ որում՝ ոչ միայն այն տեսանկյունից, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի մոտ 22 տոկոս բաժնետեր է, այլև այն առումով, որ մարդկանց իրենց հողի վրա պահելու խնդիր կա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular