ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը համաձայնել է, որ USAID-ը պետք է փակել. Մասկ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»: Այս մասին գրում է CNN-ը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում գործակալության ապագայի շուրջ տարբեր շահարկումներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ դրա ֆինանսավորումը սառեցվել է, տասնյակ աշխատակիցներ արձակուրդ են ուղարկվել:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ ՄԶԳ-ի հարցին, ես մանրամասն ներկայացրել եմ (նախագահին), և նա համաձայնել է, որ մենք պետք է փակենք այն», - ասել է Մասկը երկուշաբթի վաղ առավոտյան X Spaces-ի հետ զրույցում:

Մասկի խոսքով՝ ինքը «մի քանի անգամ» ճշտել է հարցը Թրամփի հետ, և վերջինս հաստատել է, որ ցանկանում է փակել գործակալությունը, որը տարեկան միլիարդավոր  դոլարների մարդասիրական օգնություն է հատկանցնում և զարգացման ֆինանսավորում տրամադրում:

CNN-ը դիմել է Սպիտակ տանը և ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեկնաբանությունների համար:

Կիրակի երեկոյան, նախքան Մասկի հայտարարությունը, երբ Թրամփին հարցրել էին ԱՄՆ ՄԶԳ-ի ապագայի վերաբերյալ, նա լրագրողներին ասել էր.«Այն ղեկավարվում է մի խումբ արմատական ​​խելագարների կողմից, և մենք նրանց դուրս ենք հանում, իսկ հետո որոշում կկայացնենք դրա ապագայի վերաբերյալ»:

USAID-ը ստեղծվել է 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդու վարչակազմի օրոք. այն ԱՄՆ կառավարության մարդասիրական թևն է: Այն տարեկան միլիարդավոր դոլարներ է տրամադրում ամբողջ աշխարհում՝ փորձելով պայքարել աղքատության, սովի դեմ, աջակցել տարբեր հիվանդությունների բուժմանն ու բնական աղետների հետևանքների վերացմանը: Այն նաև նպաստում է ժողովրդավարության կայացմանն ու զարգացմանը՝ աջակցելով ոչ կառավարական կազմակերպություններին, անկախ լրատվամիջոցներին և սոցիալական նախաձեռնություններին: Գործակալությունն ԱՄՆ-ի հիմնական փափուկ ուժի գործիքն է՝ խթանելու հարաբերություններն ամբողջ աշխարհում տարբեր համայնքների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular