ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Է. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին:

Հյուրը շնորհավորել Է Էդուարդ Շարմազանովին՝ ԱԺ նախագահի տեղակալի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Էդուարդ Շարմազանովը ողջունել է Օլեքսանդր Պավլյուկի հերթական այցը Հայաստան. քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, վերջին ամիսներին Հայաստանում անցկացված խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն ու հույս հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նախաստորագրված համաձայնագիրը:

Հյուրի խնդրանքով ներկայացնելով ԼՂ հիմնախնդիրը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է խնդրի՝ խաղաղ քննարկումների միջոցով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս համատեքստում նա անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը եւ նշել, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ եւ հասցեական քննադատել Ադրբեջանի քաղաքականությունը՝ կապված նրա կողմից հրադադարի ռեժիմի խախտման եւ զինված ուժերի կողմից շփման գծի երկայնքով կրակ բացելու հետ:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել այդ իրավունքը, խնդիրը չի կարող կարգավորվել»,-մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից եւ շարունակում իր որդեգրած ռազմատենչ քաղաքականությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular