ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի տարողություն

ՖՈՏՈ

Ինչո՞ւ է ստանդարտ գինու շիշը 750 մլ այլ ոչ թե լրիվ լիտր, կամ կես լիտր: Այդ հարցը հետաքրքրիր է, և դրա բացատրության շատ անսովոր տարբերակներ կարելի է գտնել համացանցում։ Օրինակ, ոմանք պնդում են, որ այդ ծավալը հարմար է միջին եվրոպական ընտանիքի համար ընթրելու ժամանակ, մյուսներն ասում են, որ դա գինու որակի պահպանման օպտիմալ չափն է։ Կարծիք կա, որ 750 մլ-ը հարմար է տեղափոխման համար, կամ որ նման շշի պարունակությունը հեշտությամբ կարելի է բաժանել 150 մլ-անոց հինգ բաժինների։ Ոմանք դա նույնիսկ կապում են այն փաստի հետ, որ մեկ կիլոգրամ խաղողից ստացվում է մոտավորապես 750 մլ գինի, իսկ ոմանք կարծում են, որ դա կապված է անցյալի ապակե փչողների հնարավորությունների սահմանների հետ։ Սակայն այս վարկածներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։ Իրական պատճառը շատ ավելի պարզ է և ունի պատմական արմատներ։

750 մլ գինու շշի չափի ստանդարտն առաջացել է 19-րդ դարում և կապված է Ֆրանսիայի և Անգլիայի միջև առևտրի հետ: Այն ժամանակ գինին Ֆրանսիայի հիմնական արտահանման ապրանքներից մեկն էր։ Այնուամենայնիվ, այդ երկու երկրներում չափման համակարգերը տարբերվում էին, ֆրանսիացիներն օգտագործում էին լիտրեր, իսկ անգլիացիները գալոններ։ Մեկ գալոնը հավասար է մոտավորապես 4,5 լիտրի։ Ֆրանսիացի գինեգործները գինի էին մատակարարում 225 լիտրանոց տակառներով, որը հեշտությամբ կարելի էր բաժանել 0,75 լիտրանոց 300 շշերի։ Հաշվարկները պարզեցնելու համար էլ որոշվել է առաքումները հաշվարկել հենց այդ ծավալի շշերով։ Այսպիսով մեկ գալոնը համապատասխանում է վեց գինու շշի, իսկ արկղերում պահվում է 12 շիշ։ Ի դեպ, այդ վերջին ավանդույթը ևս պահպանվել է մինչ օրս՝ գինու ստանդարտ արկղը պարունակում է 12, այլ ոչ թե 10 շիշ:

Իհարկե, եթե ավելի ճշգրիտ հաշվարկվի, ապա մեկ տակառից ստացվում է ոչ թե 300, այլ 303 շիշ։ Բայց քանի որ տակառները երբեք մինչև եզրը չեն լցնում, սխալի այդ սահմանը բավարարում էր բոլորին։ Այս ամենն էլ պարզեցրել է հաշվարկները և առևտուրն ավելի հարմար դարձրել երկու կողմերի համար:

Ավարտելով պատմական էքսկուրսը, հարկ է նշել ևս մի քանի հետաքրքիր փաստ: Պատմականորեն առաջին ալկոհոլային խմիչքը գարեջուրն էր: Շումերներն այն օգտագործում էին ջուրն ախտահանելու համար, որն այն ժամանակ հաճախ վարակի աղբյուր էր։ Բանն այն է, որ Ֆերմենտացման գործընթացում բոլոր պաթոգենները ոչնչանում են, և գարեջուրը դարձնում անվտանգ օգտագործման համար: Շումերները խմել են այն ջրի փոխարեն, սակայն ջրազրկումից խուսափելու համար խմիչքը շատ թույլ են դարձրել՝ թնդությունը կազմել է ընդամենը մոտ 2,5 %:

Գինին, թեև գարեջրից ավելի ուշ է հայտնվել, սակայն նույնպես ունի հին պատմություն։ Ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է ներկայիս Հայաստանում և մոտ 6100 տարեկան է: Իսկ գինու հետքերով առաջին կավե անոթները հայտնաբերվել են Վրաստանում։ Դա խոսում է այն մասին, որ հենց այդ տարածաշրջանից է գինեգործությունը սկսել տարածվել ողջ Միջերկրական ծովի ավազանի երկրներում դառնալով շատ ժողովուրդների մշակույթի կարևոր մասը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular