ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իլհամ Ալիևը կխնայի Հայաստանին. նա համաձայն է միայն ճանապարհային անցմանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իլհամ Ալիևը որոշակիորեն մեղմացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, գրում է bloknot.ru–ն: Ավելի վաղ նա միանգամայն հստակ ակնարկել էր, որ հայերը, ովքեր կառուցել են «ֆաշիստական պետություն», օգնության կարիք ունեն հենց այդ ֆաշիզմը հաղթահարելու համար։ Ալիևի նվազագույն խնդիրը նախկինում  այսպես կոչված Հարավային Հայաստանով Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն էր, որի միջոցով Ադրբեջանի հիմնական մասը կարող է ուղիղ տրանսպորտային կապեր ձեռք բերել իր էքսկլավի՝ Նախիջևանի շրջանի հետ, իսկ վերջնական նպատակը հանդիսավոր մուտքը Երևան և «ադրբեջանական խանությունների պատմական հողերի նկատմամբ ինքնիշխանության վերականգնումը»: Պետք է ասել, որ Ալիևը ճիշտ ժամանակ է ընտրել Հայաստանի դեմ բանավոր ագրեսիայի համար, որը կարող է վերածվել ուղղակի ռազմական ագրեսիայի։ Ռուսական հասարակական կարծիքը, նյարդայնացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թշնամական քաղաքականությունից, ամենևին էլ չի ցանկանում տեր կանգնել Երևանին և կռվել Ադրբեջանի դեմ հայերին փրկելու համար: Նույնիսկ հենց Հայաստանի բնակիչների շրջանում բավականին հուսահատ տրամադրություններ են, ասում են, որ կերոսինի հոտ է գալիս, շատ քաղաքացիներ լքում են երկիրը, փախածների մի զգալի մասը, հատկապես զորակոչի տարիքի տղամարդիկ, փորձում են հրաժարվել քաղաքացիությունից։ Հայաստանում կա Ադրբեջանի հետ պատերազմի բացահայտ վախ, տրամադրությունները բոլորովին մարտական չեն:

Այս ամենի ֆոնին էլ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպում է անցկացրել նվիրված ադրբեջանական տրանսպորտի ոլորտի զարգացմանը։ Այնտեղ նա հանկարծ փոխել է իր զայրույթը Հայաստանի նկատմամբ և նույնիսկ խոստացել հարգել նրա տարածքային ամբողջականությունը: Ճիշտ է, միաժամանակ Ադրբեջանի նախագահը սրտանց ոտնակոխ է արել և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ հայ ժողովրդի զգացմունքները։ Նա բազմիցս հիշեցրել է. դուք՝ հայերդ, պետք է հիշեք «նոյեմբերի 10-ի կապիտուլյացիան»։ Ադրբեջանն այդպես է ընկալում 2020 թվականին Ղարաբաղյան կարճատև Երկրորդ պատերազմից հետո ստորագրված զինադադարը։ Պետք է ասել, որ իրականում դա հենց Հայաստանի կապիտուլյացիա էր: Հայկական կողմը Զանգեզուրի միջանցքի հարցում ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում արդեն չորս տարուց ավելի։ Ըստ էության, նա չի կատարում այն պարտավորությունները, որոնք ստանձնել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո, ասել է Ալիևը։ Նրա խոսքով, այնտեղ հստակ ասվել է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև պետք է տրանսպորտային կապեր լինեն, Հայաստանը դա չի անում տարբեր պատրվակներով, տարբեր անիրատեսական ու անհեթեթ նախագծեր առաջ քաշելով, ուղղակի ցանկանում է մոլորեցնել միջազգային հանրությանը, մանիպուլյացիաներով է զբաղվում։

Ալիևը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ կհիշի, որ Հայաստանը շարունակում է օկուպացնել իր պատմական հողերը։ «Բայց, թեև ադրբեջանցիներն իրենք բազմիցս վիրավորվել են թե՛ ռուս կայսրերից, թե՛ խորհրդային կառավարությունից, նրանք վերջ չեն տա հայկական պետությունը «հենց այստեղ և հիմա»։ Եթե հայերն, իհարկե, համաձայնեն ադրբեջանցիներին հատկացնել տրանսպորտային միջանցք, որը վերահսկվում է միայն իրենց կողմից, այն պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան առանց որևէ ստուգումների և խոչընդոտների։ Դա մեր պահանջն է՝ հաշվի առնելով, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը մեզնից խլեց Արևմտյան Զանգեզուրը և հանցագործություն կատարեց ադրբեջանական ժողովրդի դեմ։ Դա առաջին, բայց ոչ վերջին հանցագործությունն էր։ Երկրորդ հանցագործությունը, եթե հաջորդաբար գնանք, Ադրբեջանի տարածքում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի» ստեղծումն էր։ Դրան նախորդած հանցագործությունը Ցարական Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածք հայերի վերաբնակեցումն էր։ Դրան նախորդած հանցագործությունը Ղարաբաղի խանի սպանությունն էր, չնայած նրան, որ նրան տրված էր Ղարաբաղում տիրապետելու երաշխիքներ։ Այսինքն մենք դա չենք մոռացել, ադրբեջանական ժողովուրդը դա չի մոռացել։ Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը: Նորից եմ ասում, մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից: Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է կատարի իր պարտավորություններն ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցում»,– եզրափակել է Ալիևը։

Հարկ է նշել, որ արտատարածքային ճանապարհն ինքնին կարծես թե ոտնձգություն չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Օրինակ ԽՍՀՄ-ի և Արևմուտքի միջև հարաբերություններում լարվածության որոշակի թուլացումից հետո ԳԴՀ տարածքով 1971 թվականից անցնում էր Արևմտյան Բեռլինը ԳԴՀ-ի հետ կապող տարանցիկ միջանցքը։ Բայց, իհարկե, դա համաձայնություն էր իրավահավասար կողմերի միջև, այլ ոչ թե ուժով պարտադրված որոշում։

Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Ալիևը Փաշինյանին բավականին մեղմ լուծում առաջարկել հիմա: Թերևս Ադրբեջանը դեռ վախենում է, որ բուն Հայաստանի համար նոր պատերազմում բոլոր հայերը կկանգնեն որպես մեկ մարդ պաշտպանելու իրենց հայրենիքը, և դա հեշտ զբոսանք չի ստացվի, չնայած նման կանխատեսոումներ ունեն տարբեր ռազմական վերլուծաբաններ: Հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահին ախորժակը չափավորել (համենայն դեպս գոնե առայժմ) առաջարկել են նրա բարձրաստիճան գործընկերները, օրինակ, Թուրքիան կամ Մեծ Բրիտանիան: Բացի այդ, ներկայիս առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ում Հայաստանում պարբերաբար մեղադրում են երկրի շահերը դավաճանելու և գրեթե Ալիևի հետ բարեկամության մեջ, անշուշտ, կմնա իշխանության, եթե խուսափի նոր պատերազմից: Թերևս Ալիևը նրան օգտակար է համարում։ Ընդ որում այդ ընթացքում հայերը կշարունակեն արտագաղթել, ինչը նշանակում է, որ Երևանի մարդկային և տնտեսական ներուժը կշարունակի նվազել: Զանգեզուրի միջանցքի հետ կարելի է մի քիչ էլ սպասել, բայց այն «չեն մոռացել ու չեն մոռանա»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular