ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հեղօղորմյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուռն քննադատություններից հետո Նիկոլ Փաշինյանն այժմ էլ խեղճացել է, հավաստիացնում է, թե չի ուրացել Հայոց ցեղասպանությունը։ Իշխանությունը, թերևս, չէր ակնկալում, որ Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպմանը հնչած, թուրքական նարատիվներով ժխտողական հայտարարություններն այդպիսի լայն ալիք են բարձրացնելու։ «Դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը»,- ասել էր նա Ժնևում։

Մի քանի օր թուքումուր ուտելուց հետո, երբ Փաշինյանը հասկացել էր՝ այլևս չի կարող շարունակել նույն վտանգավոր թեզի շրջանառումը, երեկ իր մեծ ասուլիսում հավաստիացրել է, թե չի ուրանում Հայոց ցեղասպանությունը։ «Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը, հերքումը Հայաստանում քրեական հանցագործություն է։ Ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի», - ասել է նա։

Վարչապետի աթոռը զավթածի հեղօղորմյան կապված է մեկ հանգամանքի հետ։ Ցեղասպանությունների կանխարգելման աշխարհահռչակ Լեմկինի ինստիտուտը հայտարարություն էր տարածել, նշել, որ Փաշինյանն իր հայտարարությամբ աջակցել է Ցեղասպանության ժխտման թուրքական ու ադրբեջանական խոսույթին։ «Նրա իմաստազուրկ հայտարարություններն անտեսում են հայերի Ցեղասպանության վերաբերյալ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի ու հայ գիտնականների, ինչպես նաև այլոց ուսումնասիրությունները, խոչընդոտ են արդարության համար շարունակվող պայքարում՝ հանուն Ցեղասպանության զոհերի, և ստեղծում են վտանգավոր տարածաշրջանային իրադրություն, հատկապես արցախցիների հանդեպ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքների համատեքստում», - նշված է աշխարհահռչակ ինստիտուտի տարածած տեքստում։

Ըստ ինստիտուտի, Փաշինյանի քայլը վտանգավոր է, «սպառնում է համարձակություն հաղորդել Հայաստանի հարևաններին՝ ընդդեմ Հայաստանի»։

Հենց այս աներկբա եզրակացությունն էլ ստիպել է Փաշինյանին փոխել իր խոսույթը, գոնե առժամանակ։ Թեպետ, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դեմ նրա քայլերը շարունակվելու են՝ Թուրքիայի առջև իր ստանձնած պարտավորությունների շրջանակում։

Աննա Անտոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular